«Այ տղա, ուզում էիր մեր պոստ մտնեի՞ր»․ ինչ են ասում ադրբեջանցիները գերի ընկած հայ սպային
Հասարակություն«Այ տղա, ուզում էիր մեր պոստ մտնեի՞ր։ Ստեղ հո նապաստակներ չեն նստած»,- ահա, թե ինչ են ադրբեջանցիներն ասում հրապարակված տեսանյութում գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս խոսքերից կարելի է հետևություն անել, որ սպան ամենևին էլ գիտակցաբար չի հայտնվել հակառակորդի սահմանից այն կողմ, ինչպես իր ոճի համաձայն փորձում է ներկայացնել ադրբեջանական քարոզչամեքենան, այլ իսկապես մոլորվել է։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի կողմից տարածված 45 վայրկյան տևողությամբ տեսանյութը ծայրից ծայր միջազգային նորմերի կոպիտ խախտում է, ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի բազմաթիվ նորմատիվների կոպիտ խախտում։ Աչքերը փակել և տեսանկարահանել, նսեմացնել ազգային պատկանելությունը, արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել և այլն, այդ ամենը տեսանկարահանել և հրապարակել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Meydan TV-ն հրապարակել է եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթված և մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի լուսանկարը և կարճ տեսանյութ: