Թեհրանն առաջարկել է Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք ստեղծել
Տնտեսություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Իրանն առաջարկել է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակում ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դրանց փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խորհրդական Ամին Տարաֆոն։ Վերջինս մանրամասնել է, որ նախաձեռնությունը հայտարարվել է վերջերս Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադըքի Ադրբեջան կատարած այցի ժամանակ և արժանացել է պաշտոնյաների հավանությանը:
ՏՐԱՍԵԿԱ-ն ԵՄ-ի առաջարկած բազմակողմ համագործակցության ծրագիր է՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի երկրների միջև տնտեսական հարաբերությունների, առևտրի և տրանսպորտային կապի զարգացման նպատակով:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram