Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա
Տնտեսություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Հնդկաստանն անհապաղ արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա մինչև հետագա ծանուցում, ասվում է Արտաքին առևտրի գլխավոր վարչության հրամանագրում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պակիստանից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումն արգելվում է անմիջապես մինչև հետագա ծանուցում: Այս սահմանափակումը սահմանվում է ազգային անվտանգության և հանրային քաղաքականության շահերից ելնելով»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս արգելքից ցանկացած բացառություն պահանջում է Հնդկաստանի կառավարության նախնական հաստատում։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram