Հայերեն
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» 

Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն. Արմեն Հովասափյան

Քաղաքականություն
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երեկվա կառավարության նիստում հնչած որոշ պահերի միտումնավոր չէի ուզում արձագանքել նույն օրը, քանի որ լրահոսը խիտ էր, ու գերհագեցած և հանրային ուշադրությունից դուրս կմնար. անդրադառնամ մի քանի դրվագների, որոնք արժանի են առանձնահատուկ դիտարկման։

Քանիցս ասել եմ՝ Նիկոլն իր ասածներից ոչ մեկը հենց այնպես օդում չի ասում։ Ամեն արտահայտություն, ամեն մուննաթ ու խաղացած «հիասթափություն» թիրախային մեսիջ ունի՝ առաջին հերթին իր թիմին ու համակարգին ուղղված։ Վերջին շրջանում նա հետևողականորեն ստանձնել է «ինքնաքննադատ վարչապետի» դերակատարումը՝ պոպուլիստական ելույթներ, կեղծ ընդդիմադիր հռետորաբանություն, հեգնական ու արհամարհական շեշտադրումներ։ Բարձրաձայնում է բացթողումների մասին, խոսում օրենքների խախտումներից, վարում «դու ես մեղավոր, ոչ թե ես» ոճի դիսկուրսներ՝ անամոթաբար «մոռանալով», որ այդ ամբողջ համակարգի թիվ մեկ պատասխանատուն ինքն է։

Փաստն այն է, որ կառավարության 5-ամյա ծրագիրն ընդամենը թղթի վրա է մնացել։ Ինչքան էլ խոսեն «աննախադեպ աճերից», «դինամիկ բարեփոխումներից», իրականությունն այլ է՝ հասարակության վստահությունը փուլ է եկել, պետական կառավարման համակարգը՝ դեգրադացվել։ «Անիշխանության» և «կադրային ճգնաժամի» մասին խոսում է մի մարդ, ով անձամբ է բոլոր որոշումների կենտրոնում։

Իսկ ինչու՞ է անում այդ ամենը։ Շատ պարզ. որպեսզի մաքրի իրեն և թեմաները՝ «սաղին գցի»։ Իր «ինքնաքննադատությունը» գործիք է՝ բացահայտ քաոսի մեջ իր դերը ջնջելու համար։ Երեկ, օրինակ, հայտարարեց. «Եթե ընդունած օրինագծերը հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր կառավարությունը բացարձակ չեմպիոն կդառնա»։ Բայց սա արդեն հեգնանքի սահմանները չէ, սա պետական կառավարման փլուզման խոստովանություն է։ Որպես շարունակություն՝ նշում է. «էդ որ ասում ենք վերաբերվում է բոլորին, դա նշանակում է՝ բոլորին, ոչ թե բացի սրանից, սրանից, սրանից…»։ Իր խոսքի ենթատեքստում՝ հենց ինքն է թաքցնում բացառությունները։

Մենք գործ ունենք մի մոդելի հետ, որտեղ ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում։ Ու այդ խառնաշփոթի մեջ կառավարությունը փորձում է հանրությանը համոզել, որ «գործընթաց կա», «պայքար կա», «ինքնաքննադատություն կա»։ Իրականում՝ կա փախուստ պատասխանատվությունից։

Ըստ էության՝ Նիկոլը պարզապես թույլ կառավարիչ չէ, այլ պետական համակարգը պոպուլիզմի, կեղծ բարեպաշտության և պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմի վերածած ղեկավար։ Ավելին, վերջինիս այս «ինքնաքննադատական» շոուները ոչ թե իրական վերահսկողության, այլ կառավարման անունակության քողարկված դրսևորում են։

Երբ «ղեկավարը» հանրային հարթակում հանդես է գալիս որպես ընդդիմություն՝ սեփական կառավարությանը, իսկ փակ դռների հետևում պահպանում է նույն ձախողված կառավարման կառուցվածքները, դա այլևս ընդամենը ինստիտուցիոնալ անկման դրսևորում չէ՝ դա քաղաքական սնանկության արձանագրում է։

Եվ այս ամենի ֆոնին մի բան ակնհայտ է․ Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն՝ շարունակելու պետության կառավարման գործը։ Այն, ինչ տեսնում ենք, իշխանության ոչ թե ընդամենը արժեհամակարգային, այլ՝ կառավարչական վերջնակետն է։
 
Մեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է