Վերջին շրջանում տպավորված եմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքով․ Արմինե Սիմոնյան
Քաղաքականություն

Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին շրջանում տպավորված եմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքով։
Վերջին շրջանում տպավորված եմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքով։
Հետևում եմ նրա գործունեությանը: Մի քանի անգամ էլ հարցազրույցներ եմ իրականացրել նրա հետ, երբեմն էլ զրուցել ենք պաշտոնական հանդիպումների ընթացքում՝ նույնիսկ ճաշի սեղանի շուրջ։
Պարբերաբար նկատում եմ, որ ամիսը մի քանի անգամ այցելում է Կապանի սահմանամերձ գյուղեր, ներկա է լինում Սյունիքում կազմակերպվող բոլոր խոշոր-մանր միջոցառումներին։ Թվում է՝ հրավերները չի մերժում՝ անկախ նրանից, թե ով է հրավիրող կողմը։
Այս օրերին էլ պարզվեց, որ գիշերել է Խնածախում։ Բնակիչները պատմեցին՝ տպավորված էին։
Գնահատել էին, որ նա պարզապես մեկժամյա պարտադիր այց չէր կատարել, այլ իսկապես փորձել էր կիսել իրենց առօրան:
Գնահատել էին, որ նա պարզապես մեկժամյա պարտադիր այց չէր կատարել, այլ իսկապես փորձել էր կիսել իրենց առօրան: