Հայերեն
ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» 

Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ

Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում դեռ շատ ջուր է քաշելու, իսկ գործող իշխանություններն անցել են փնթի մանիպուլյացիաների դաշտ՝ փորձելով հանրությանն ապակողմնորոշել։ Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժներ սահմանող օրինագծեր գոյություն ունեն Ֆրանսիայում, Շվեյցարիայում, մի քանի այլ երկրներում։

Շվեյցարիայում, օրինակ, 2007 թվականի մարտին դատարանը տխրահռչակ թուրք գործիչ Դողու Փերինչեկին մեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման հայտարարությունների հարցում և դատապարտել 90 օրվա պայմանական ազատազրկման, 3000 շվեյցարական ֆրանկի չափով տուգանքի։ Արդեն 2008 թ․-ին էլ շվեյցարական Վինտերտուր շրջանի դատարանը երեք թուրքերի դատապարտել էր տուգանքի Հայոց ցեղասպանության ժխտման համար։

2012 թվականի հունվարին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ ընդունվել էր Ֆրանսիայում։ Օրենքն արգելում է ցեղասպանության գործողությունների խրախուսումը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության պաշտոնապես և ի լուր հանրության մերժումն ու ժխտումը։ Օրինազանցներին մինչև 45000 եվրո տուգանք կամ 1 տարվա ազատազրկման կարող են դատապարտել։

Հայաստանում 2021 թվականի մայիսին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։ ՀՀ օրենսդրությունը, սակայն, չի մասնավորեցնում կոնկրետ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ «Սա մի կողմից ազգային հիշողության, արժանապատվության և ինքնության խնդիր է, մյուս կողմից՝ մարտահրավեր Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների կողմից։ Յուրաքանչյուր ոք պետք է իր ընտրությունը կատարի»,- ասել էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ դրանից հետո իրենց ընտրությունը կատարած ՔՊ-ականները ծեծկռտուք էին սկսել խորհրդարանում։ Գործող իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե իբր Հայաստանում գործում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Քրիստինե Վարդանյանը նշել էր, թե գործող օրենքը պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ Ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունն առանց վերոնշյալ հրահրման նպատակի, պատժի չի ենթարկվում»,- պարզաբանել էր պատգամավորը, ի ցույց դնելով գործող իշխանությունների մանիպուլյացիաները։ ՀՀ իշխանություններն, այդուհանդերձ, որևէ ցանկություն չունեն ընդունել այդ օրենքը, ընդհակառակը, փորձում են իրենց քարոզչամեքենայի միջոցով հարվածել ընդդիմությանը։

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը վերջերս նշել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացներում գործող իշխանությունների վարած քաղաքականությունը կարելի է բնորոշել 2 բառով՝ «խայտառակ» և «դավաճանական»։ Ըստ Դեմոյանի՝ գործող իշխանությունների հայտարարություններն անմեղ չեն, հաշվարկված են և հիմնական նպատակն է հարաբերականացնել Ցեղասպանության՝ որպես ծանրագույն հանցագործության հետևանքները, հաճոյանալ թուրքական կողմին, ազդակներ ուղարկել, որ հայկական կողմը պատրաստ է զիջել նաև այս, որևէ քննարկման ծիրից ներս չգտնվող հարցում։ Դեմոյանը հիշեցրել էր, որ նախորդ տարի Ցեղասպանության կանխարգելման հերթական ֆորումը կազմակերպվեց, որը Հայաստանում երկու տարին մեկ է անցկացվում, ո՛չ ծրագրում և ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների որևէ ելույթում անդրադարձ չկար Հայոց ցեղասպանության հարցին։ «Սա լավագույն ցուցիչն է, որ ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայոց ցեղասպանության միջազգային ոչ թե ճանաչման, այլ պատմական նույն փաստի ժխտման քաղաքականություն, որն, ի դեպ, քրեորեն պատժելի է հայաստանյան օրենքներով»,- ասում է Դեմոյանը։

Բոլոր այս փաստերը վկայում են, որ ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների գործ ունենք վտանգավոր մի խմբակի հետ, որի նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումը և ուրացումն է։

Լույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին