«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին իր զեկույցն ուղարկել է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին
Քաղաքականություն

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մարտի 30-ին տեղի ունեցած Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին իր զեկույցն ուղարկել է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին (դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների գրասենյակներին):