Սա գործող դպրոցի շենք է` Հայաստանում
ՀասարակությունՍա դպրոցի շենք է։ Սյունիքի մարզի Արևիսի դպրոցի…Գործող դպրոցի…Սահմանամերձի կարգավիճակը խլած, բայց իրապես սահմանամերձ (գյուղը խոտհարքներ ունի, որ մեկ կմ է Նախիջևանից հեռու) դպրոցի շենք։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային Ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ «Աշխարհից կտրված այդ համայնքում ուսուցիչ չի գալիս, որ պարապի։ Իսկ այստեղ մեր երեխաներն են սովորում, ովքեր գիտեն, որ քիչ հեռու հակառակորդի դիրքերն են… Էլի եմ կրկնում. սահմանամերձ բնակավայրերին առանձնահատուկ ուշադրություն է անհրաժեշտ.. 21-րդ դարը պիտի հասնի այս գյուղեր»,- գրել է պատգամավոր Գրիգորյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։