10 և 13 տարեկան տղաները վրաերթի են ենթարկվել
ՀասարակությունԱնչափահասներից մեկին վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մյուսին’ «Ռենջ Ռովերի» վարորդը։ Երևանում վրաերթի երկու դեպք է գրանցվել, որոնց հետևանքով 10 և 13 տարեկան տղաներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 15.05-ին, Երևանի Չեխովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 22.45-ին, Երևանի Սուրենյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը ևս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: