40-ամյա տղամարդը ցանկացել է ցած նետվել Երևանի Հաղթանակ կամրջից
ՀասարակությունՕգոստոսի 21-ին, Ժամը 20։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (արական սեռ, ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը: