WTI տեսակի նավթի գինն աճել է, Brent տեսակի նավթի գինը՝ մնացել անփոփոխ
ՏնտեսությունԱշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.01%-ով և կազմել 42.92 դոլար։
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45.04 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայում առևտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղնձի, ալյումինի ուղղություններով:
London Intercontinental Exchange-ը (ICE) Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին: