Մանրամասներ Էջմիածնի հրդեհից
Հասարակություն

Ժամը 01:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր: