23-ամյա երիտասրադի պարանոց են կտրել
ՀասարակությունԵրեկ Գյումրու ԲԿ դիմած քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է բավարար. բուժօգնություն ստանալուց հետո 23-ամյա երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից։
«Քաղաքացին բժշկական կենտրոն է դիմել երեկ 23։40-ի սահմաններում։ Առաջնային բուժզննությունից հետո նրա մոտ ախտորոշվել է պարանոցի առաջնային հատվածի մաշկի և ենթամաշկի կտրվածքներ։ Ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն, կար է դրվել, որից հետո երիտասարդը, ոստիկանների ուղեկցությամբ, դուրս է եկել բուժհաստատությունից»- SHANTNEWS-ին փոխանցեց Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: