Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ
Սպորտ

Անգլիական «Լիվերպուլ» ակումբը հայտարարել է եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ սոցիալական ցանցում հրապարակելով գահին նստած ֆուտբոլիստի լուսանկարը՝ «Նա մնում է» մակագրությամբ։
Հիշեցնենք, որ Սալահը մերսիսայդցիներին միացել է 2017 թվականի ամռանը:
Լիվերպուլի կազմում նա հաղթել է Անգլիայի առաջնությունը, ներքին բոլոր գավաթները, Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունում:
Այս մրցաշրջանում Մոհամեդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։