Իսրայելը վերջին 24 ժամում հարվածել է Գազայում 35 թիրախի
Միջազգային

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածին, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում 35 թիրախ են խոցել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ հարվածների թիրախ են դարձրել «ահաբեկչական կազմակերպություններին» պատկանող օբյեկտներ, որոնք գործում են անկլավում։ Այդ թիրախները ներառում էին դիպուկահարների և դիտորդական դիրքեր, ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ և առանձին զինված արմատականներ:
Բացի այդ, ցամաքային ուժերը շարունակում են մարտերը անկլավի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մերձակայքում: Անցած 24 ժամվա ընթացքում նրանք այնտեղ ոչնչացրել են մի քանի զինված պաղեստինցի արմատականների և մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ։ Բախումներ են տեղի ունեցել նաև անկլավի հյուսիսային հատվածում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։