Հայերեն
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» 

Տնտեսական անկումից մինչև սոցիալական դժգոհություն. ո՞ւր է նայում կառավարությունը, պե՞տք է արդյոք Հայաստանին այս իշխանությունը

Քաղաքականություն

168.am-ը գրում է․ 

Հայաստանի տնտեսության իրավիճակն ակնհայտորեն մտահոգիչ է։ Սա ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության թուլացման, այլև կառավարության անարդյունավետ տնտեսական քաղաքականության հետևանքն է։

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում գնալով նվազում է։ 2025-ի փետրվարին (պաշտոնապես հրապարակված ամենավերջինը փետրվարի տվյալներն են) տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է ընդամենը 1.5%, այն դեպքում, երբ անցյալ տարվա փետրվարին, օրինակ, այն 17.2% էր։ 2025թ. հունվար-փետրվար ամիսների կուտակային ՏԱՑ-ը (4.1%) 3.5 անգամ ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արդյո՞ք այս ցուցանիշները բավարար ազդակ են կառավարությանը՝ գիտակցելու համար, որ իրավիճակը պահանջում է հիմնարար մոտեցումների վերանայում:

Արդյունաբերության ոլորտի անկումն արդեն սպառնում է դառնալ համակարգային։ Եթե 2024թ. նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճն ապահովվել էր ոսկու վերաարտահանման գործընթացի միջոցով, ապա 2025-ին այդ արտածին գործոնի չեզոքացումը տնտեսության մեջ խոր անդունդ է ստեղծել: Ռուսաստանից ոսկյա զարդերը ներմուծվում էին Հայաստան, այնուհետև դրանց մի մասը՝ որպես կիսաֆաբրիկատ, որոշակի վերամշակում անցնելուց հետո, որպես հայաստանյան արտադրանք՝ արտահանվում էին արտերկիր (հիմնականում՝ ԱՄԷ և Հոնկոնգ)։

Վերջին շրջանում այս արտածին գործոնի ազդեցությունը գրեթե ամբողջությամբ չեզոքացել է։ Այն, ինչ կարելի էր կանխատեսել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել էին ոլորտի փորձագետները և ինչին կարող էր կառավարությունը պատրաստվել, անտեսվեց, ու արդյունքը դարձավ ոլորտի 26.6% անկման պատճառ (փետրվարի տվյալներով): Հունվարին ևս անկում էր արձանագրվել, սակայն փետրվարին անկումը շեշտակիորեն խորացել է՝ ավելի քան 2.5 անգամ։ Էլ չասած, որ անցյալ տարվա փետրվարին արդյունաբերության ոլորտում արձանագրվել էր վիթխարի՝ 37.3% աճ։
Փոխարենը՝ կառավարությունը շարունակում է բացառապես կարճաժամկետ քայլեր ձեռնարկել՝ առանց երկարաժամկետ զարգացման ռազմավարության: Հանքարդյունաբերության նվազումը՝ 19.2%-ով, ևս վկայում է ոլորտի անկառավարելի վիճակի մասին: Այսինքն՝ անկման պատճառը միայն հիմնական մետաղների արտադրության կրճատման հետևանք չէ։ Այդ ընթացքում առևտրի ոլորտում, որը կարող էր որոշակի կայունություն բերել տնտեսությանը, նույնպես աճի տեմպի կտրուկ դանդաղում է նկատվում. 2025-ի փետրվարին այն կազմել է ընդամենը 6.0%, մինչդեռ անցյալ տարվա փետրվարին այն 28.3% էր: Եթե տնտեսության լոկոմոտիվների գլխավոր շարժիչները չեն գործում, ինչի՞ վրա է հիմնված կառավարության ռազմավարությունը:

Արտահանման 60% և ներմուծման 46% անկումը վկայում են արտաքին տնտեսական հարաբերությունների և դիվանագիտական ձախողումների մասին: Այստեղ կարևոր է նշել, որ կառավարությունը չի ձեռնարկել գործողություններ, որոնք կարող էին մեղմել այս վիճակը՝ ներգրավելով միջազգային տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ:

Տնտեսական ակտիվության՝ տարվա առաջին ամիսների կտրվածքով արձանագրված զգալի նվազումը նաև վտանգավոր է նրանով, որ տնտեսական աճը, տարվա կտրվածքով, կարող է բյուջեով ամրագրված տեմպից զգալիորեն ավելի ցածր լինել: Բացի այդ, չափազանց մտահոգիչ է 2025թ. առաջին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման դինամիկան. նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ փետրվար ամսվա հավաքագրումների աճի տեմպը գրեթե եռակի զիջում է հունվար ամսվա ցուցանիշին, իսկ արդեն մարտին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նույնիսկ անկում է արձանագրվել։ Արդյունքում՝ մեծ է հավանականությունը, որ 2025թ. բյուջեի սցենարը չի իրականանա։

Զուգահեռաբար՝ գների և վարկային պարտավորությունների ծավալի աճը ծանր հարված են հասցնում Հայաստանի շարքային քաղաքացիներին: Մարտին գնաճը կազմել է 3.3% (ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից գնաճի վերաբերյալ պաշտոնապես հրապարակված ամենավերջին տվյալները վերաբերում են մարտ ամսվան), մինչդեռ նախորդ տարվա մարտին արձանագրվել էր 1.2% գնանկում։

Ընդ որում, սննդամթերքի գների աճն ավելի բարձր է՝ 5.4%։ Ավելին, որոշ պարենային ապրանքախմբերի գծով գների երկնիշ աճ է արձանագրվել. այսպես՝ «յուղեր և ճարպեր» ապրանքախմբի (այս խմբում են ներառված կարագը և բուսական յուղը) գներն աճել են միջին հաշվով 12.5%-ով, մրգերինը՝ 11.3%-ով, բանջարեղենինը՝ 21%-ով, ձկնեղենինը՝ 19.7%-ով, «սուրճ, թեյ և կակաո» ապրանքախմբինը՝ 16.1%-ով։ Զգալիորեն բարձրացել են նաև որոշ ծառայությունների սակագները։ Մասնավորապես, Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումն էապես նպաստել է տրանսպորտի ծառայությունների սակագնի աճին։ Սպառողական վարկերի 29.2% աճն էլ այս ֆոնին ուղղակիորեն վկայում է, որ մարդիկ ստիպված են ավելի շատ պարտքեր վերցնել՝ իրենց ամենօրյա կարիքները բավարարելու համար: Ի դեպ, միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է ընդամենը 4.2%-ով:

Հատկանշական է, որ սպառողական վարկերի ծավալը բավական «տպավորիչ» է նույնիսկ հանրապետության բոլոր վարձու աշխատողների (ներառյալ՝ վարկառու չհանդիսացող) ստացած աշխատավարձերի ընդհանուր մեծության հետ համեմատության պարագայում. Այսպես` 2025 թվականի փետրվարին սպառողական վարկերի ծավալը կազմել է 2024-ի (ողջ տարվա) ընթացքում բոլոր վարձու աշխատողների աշխատավարձերի ընդհանուր մեծության 56%-ը (նախքան հարկումը միջին ամսական անվանական աշխատավարձի և վարձու աշխատողների միջին թվաքանակի հաշվարկով)։ Այս փաստը վկայում է ձևավորված խիստ անհավասարակշռված իրավիճակի մասին, ինչը նույնպես կառավարության կողմից ոչ բավարար վերահսկողության և թիրախային քաղաքականության բացակայության հետևանք է:

Տնտեսական ակտիվության նվազումը, արդյունաբերության անկումը և արտաքին առևտրաշրջանառության կտրուկ դանդաղումը վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը գնալով դուրս է գալիս արտածին գործոններով պայմանավորված աճի փուլից և բախվում կառուցվածքային ու կառավարման իրական խնդիրների։ Կառավարությունը, որն անընդհատ խոստանում է բարեփոխումներ, մինչ այժմ ոչ միայն չի կարողացել արձագանքել առկա մարտահրավերներին, այլև իր գործողություններով և շատ դեպքերում՝ դրանց բացակայությամբ խորացրել է ճգնաժամային իրավիճակը:

Եթե գործող իշխանությունը շարունակի առաջնորդվել կարճաժամկետ շահերով՝ «անցքեր փակելու» մարտավարությամբ ու առանց երկարաժամկետ ռազմավարության, ապա ոչ միայն տնտեսական աճը, այլև պետության սոցիալական կայունությունը կարող է լրջագույն հարվածի տակ հայտնվել: Արդեն 7 տարի է, ինչ Փաշինյանն ու իր կառավարությունը փորձում են բոլորին մեղավոր կարգել իրենց իսկ ձախողումների մեջ, մինչդեռ պատասխանատվությունը միայն կառավարությանն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանինը։

Սա արդեն ոչ միայն տնտեսագիտական, այլև հասունացող լուրջ սոցիալական խնդիր է։ Երկրի տնտեսական անկայունության հիմնական ծանրությունն իրենց վրա զգում են շարքային քաղաքացիները, որոնց եկամուտները չեն ավելանում, բայց թանկանում են ապրանքները, և մեծանում է վարկային բեռը։ Ժողովրդի համբերությունը սպառվում է, ինչն արդեն իսկ առանձին դրվագներով դրսևորվում է հանրային դժգոհությունների, բողոքի ալիքի տեսքով։

Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք այս կառավարությունն ընդհանրապես ի վիճակի է լուծել երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները, թե՞ ոչ։ Պե՞տք է արդյոք Հայաստանին այս իշխանությունը։

Գազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան