Կիրկորովը պատմել է՝ ինչպես է Եվգենի Պետրոսյանն իրեն օգնել ազատվել կախվածությունից
Տեսանյութեր

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը Հինգերորդ ալիքի հետ զրույցում խոստովանել է, որ հումորիստ Եվգենի Պետրոսյանն օգնել է իրեն ազատվել նիկոտինային կախվածությունից։
Կիրկորովն ասել է, որ դա տեղի է ունեցել հոր՝ Բեդրոս Կիրկորովի հուղարկավորության օրը։ Արտիստի խոսքով՝ Պետրոսյանը անձնական զրույցի ժամանակ հարցրել է՝ ծխո՞ւմ է, երգիչը դրական պատասխան է տվել:
«Նա ասաց.«Տղա՛ս, հրաժարվիր ծխելուց»: Ես հարցրի՝ «Իսկ ինչպե՞ս եք Դուք հրաժարվել»: Եվ նա ինձ մի զարմանալի, լեգենդար պատմություն պատմեց: Հիմա այն չեմ պատմի, եթե նա ցանկանա, ինքը կպատմի: Վե՛րջ, այդ պահից ես այլևս չեմ ծխում ու դեն եմ նետել ծխախոտը»- պատմել է Կիրկորովը:
Երգչի խոսքով՝ այդ օրվանից ինքն արդեն երեք շաբաթ չի ծխել։