ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին
Միջազգային

Գիշերն Ուկրաինայի Զինված ուժերը 8 անօդաչու թռչող սարքերից հարձակում են իրականացրել Կորենովսկայա կայանի վրա, որն ապահովում է «Թուրքական հոսք» գազատարի էներգամատակարարումը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «Թուրքական հոսքին» մատակարարող կոմպրեսորային կայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը միտումնավոր է եղել։
Կայանի վրա գրոհած բոլոր անօդաչու թռչող սարքերը խոցվել են, վնասներ չեն հասցվել։
«Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը փորձել են գրոհել գազաբաշխիչ կայանը, որը մատակարարում է Թեմրյուկ քաղաքն ու նավահանգիստը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական կողմը նշել է, որ մարտի 18-ից Կիեւը ոչ մի օր չի դադարեցրել հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։