Զախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին
Միջազգային

Ռուսաստանն ակնկալում է մինչև 2025 թվականի մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հյուպատոսության բացումը խթան կլինի առևտրի և ներդրումների, հասարակական, կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը և փոխշահավետ կապերի հաստատմանը։
Զախարովան ընգդծել է, որ Սյունիքում տնտեսական օրակարգի առաջմղումը գնալով ավելի է կարևորվում ԵԱՏՄ ձևաչափում՝ պայմանավորված Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումով։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև խոսել է հայ-ադրբեջանական հայտարարությունների մասին։
Նա նշել է, որ բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան նախկինի պես պատրաստ է աջակցել՝ հաղթահարելու մնացած հակասությունները խաղաղության պայմանագրի ստորագրման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։