Մաքուր էներգիայի բաժինն աշխարհի էլեկտրամատակարարման մեջ գերազանցել է 40 %-ը
Հասարակություն

Ember վերլուծական կենտրոնի նոր հաշվետվության համաձայն՝ 2024 թվականին աշխարհում արտադրված էլեկտրաէներգիայի 40 %-ից ավելին ստացվել է առանց հանածո վառելիքի այրման։ Սակայն ածխաթթու գազի արտանետումները հասել են ռեկորդային մակարդակի, իսկ շոգ եղանակը մեծացրել է էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը։ Սա նշանակում է, որ հանածո վառելիքով աշխատող էլեկտրակայանների օգտագործումն ավելացել է։
Արևային էներգիան շարունակում է զարգանալ արագ տեմպերով. վերջին երեք տարիներին արևից ստացված էներգիայի ծավալը կրկնապատկվել է։ «Արևային էներգիան դարձել է գլոբալ էներգետիկ անցման շարժիչ ուժ»,- նշում է Ember-ի գործադիր տնօրեն Ֆիլ Մաքդոնալդը։ «Սակայն կարևոր է առանձնացնել էությունը՝ 2024 թվականին ավելի շոգ եղանակը հանգեցրել է հանածո վառելիքի սպառման աճի, բայց նման թռիչք 2025 թվականին շատ քիչ հավանական է»։
Մեկ այլ հաշվետվությունում Եվրոպական Copernicus ծրագրի Կլիմայի փոփոխության մոնիտորինգի ծառայությունը հայտնել է, որ 2025 թվականի մարտը դարձել է դիտարկումների ամբողջ պատմության մեջ երկրորդ ամենատաք ամիսը, երկարացնելով ռեկորդային կամ ռեկորդին մոտ ջերմաստիճանների շրջանը։
Ember-ը գլոբալ էներգետիկ վերլուծական կենտրոն է, որը վերջին տարիներին կանխատեսում էր, որ կլիմայի տաքացումը պայմանավորող ածխաթթու գազի արտանետումները շուտով կսկսեն նվազել։ Սակայն դա դեռ տեղի չի ունեցել՝ պայմանավորված աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am