Իրանը միջուկային զենք չի մշակի․ Իրանի ԱԳՆ
Հասարակություն

Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանը երբեք, ոչ մի դեպքում չի գնա միջուկային զենք ստեղծելու ճանապարհով: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ հիմնված Գերագույն առաջնորդի [այաթոլլահ Ալի Խամենեիի] ֆեթվայի (կրոնական հրամանագրի) վրա»,- ասել է Բաղային։
Իսլամական հանրապետությունում միջուկային զենքի մշակումը պաշտոնապես արգելված է Խամենեիի հրամանագրով 2003 թվականից։