Հայերեն
ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» 

Ժամանակն է սթափվելու և գիտակցելու, որ մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, պետք է տեր կանգնենք մեր պետականությանը. Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Քայլ համար երրորդ

Մինչ հայաստանյան ողջ քաղաքական դաշտը զբաղված է Գյումրիի քաղաքապետի հարցերով, Հայաստանի իշխանությունները շարունակում են դեպի Եվրոպա Հայաստանը տանելու իրենց արկածախնդիր գործունեությունը, որի շրջանակներում այսօր Հայաստանի նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից հաստատված «դեպի Եվրոպա գնալու» օրենքը։

Սիրելի հայրենակիցներ, ամենակարևոր գործնական քայլերից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք գիտակցել. երբ երկիրը գտնվում է մի իրավիճակում, որտեղ անվտանգության համակարգը քանդված է և ռեալ նոր պատերազմի շեմին է կանգնած, ավելին՝ ցավոք սրտի, մենք ունեցել ենք նաև ռազմական պարտություն, մի կողմ պետք է թողնենք բոլոր քաղաքական հարցերը և զբաղվենք միայն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։ Թե ով կլինի Գյումրիի քաղաքապետ, հարկերը կբարձրանա՞ն, թե՞ ոչ, ինչպիսի փոփոխություններ կլինեն երկրի ներսում՝ դրանք բոլորը կարևոր են, բայց երկրորդական խնդիրներ են, երբ երկիրն ունի անվտանգության խնդիր։ Եվ պետք է հստակ գիտակցել, որ անվտանգության խնդիրը չլուծած՝ այլ խնդիրներով զբաղվելը ուղղակի վտանգում է մեր ժողովրդի, մեր երեխաների, մեր ծնողների, մեր պետության ապագան։

Իհարկե, լավ կլիներ, որ այս պարզ, բայց մեր օրերում բարդ թվացող քաղաքական խնդիրը գիտակցեին մեր քաղաքական ուժերը, կուսակցությունները, գործիչները և նրանք առաջնորդվեին հետևյալ սկզբունքով. մի կողմ թողնելով բոլոր խնդիրները՝ զբաղվեին միայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ, ավելին՝ այս օրակարգը պարտադրելով նաև հասարակ ժողովրդին՝ մեր քաղաքացիներին։ Բայց քանի որ մեր քաղաքական, այսպես կոչված, էլիտաները զբաղված են ամեն ինչով, բայց ոչ երկրի անվտանգության խնդիրների լուծմամբ, մենք՝ որպես ժողովուրդ, ինքներս պետք է գիտակցենք անվտանգության կարևորությունը և մեր քաղաքական դաշտին պարտադրենք, որպեսզի նրանք ամեն ինչ մի կողմ թողնեն ու զբաղվեն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։

Եվ այսպես, 3-րդ ամենակարևորագույն գործնական քայլերից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք՝ որպես ժողովուրդ, գիտակցել, որ երբ պետությունն ունի անվտանգության խնդիր, երբ պետությունը կանգնած է աղետալի և մեծ պատերազմի առջև, բոլոր հարցերը պետք է դրվեն մի կողմ և զբաղվեն բացառապես երկրի անվտանգության խնդիրների լուծմամբ։

Եվ ինչու՞ եմ այս գրառումը սկսել «դեպի Եվրոպա» իշխանությունների կողմից վարվող քաղաքականության քննադատությամբ։ Քանզի Հայաստանը Եվրոպա տանելու ճանապարհը տանում է ուղիղ դեպի պատերազմ և Հայոց պետականության կորստի։ Եվ ինչպես նշել եմ իմ առաջին երկու կարևոր գործնական քայլերում, հայ ժողովուրդը, ինքը՝ իր երկրի անվտանգության խնդիրը լուծելու ճանապարհին, պետք է տեր կանգնի հայ-ռուսական հարաբերություններին, քանզի դա իր պետության, երեխաների, ծնողների անվտանգության խնդիրն է։ Եվ թույլ չտա, որ ոչ ներսից, ոչ դրսից, ինչ-որ արկածախնդիրներ՝ փչացնելով հայ-ռուսական հարաբերությունները ու ժողովրդին խաբելով, թե իբր գնում ենք Արևմուտք, գնում ենք Եվրոպա, և լավ կլինի, մեր պետությունը տանեն դեպի կործանման, մեր երեխաներին ու ծնողներին կանգնեցնեն նոր արհավիրքի, նոր արյունալի պատերազմի, նույնիսկ ավելին՝ ուզում եմ հատուկ շեշտել՝ կործանարար պատերազմի առջև։
Ժամանակն է սթափվելու և գիտակցելու, որ մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, պետք է տեր կանգնենք մեր պետականությանը, և դա մեր փոխարեն ոչ ոք չի անելու։

Շարունակելի...
 
Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգության