Հայերեն
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» 

Մարդիկ, որ մի սխալ դրված լայք չեն ներում, ընկել սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում. Աշոտյան

Քաղաքականություն
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ուշադիր հետևում էի Գյումրու ընտրություններին՝ ո՛չ թերագնահատելով դրանց կարևորությունը, ո՛չ էլ համապետական գործընթացների մեկնարկ համարելով։

Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։

Նրանք շրջանցում էին այն փաստը, որ նույնիսկ քաղաքական պորտալարով իրենց փաթաթված մասնակիցները պաշտոնապես չհայտարարվեցին որպես իրենց թեկնածուներ։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում նրանք փնովում, քննադատում, երբեմն նույնիսկ վիրավորում էին, ըստ իրենց, «Սերժի թեկնածուներին»՝ Ռուբեն Մխիթարյանին և Մարտուն Գրիգորյանին։ «Սերժը դրելա, որ խանգարի» նրանց կողմից տարածվող կեղծ թեզը, կապտադեղնավուն գարշահոտ թարախի պես ներծծվել էր «տարանջատում» տապալված օպերացիայից հետո նրանց քաղաքական վերքերին փաթաթված թանզիֆի փտած շերտերի մեջ։

Տխմարագույն այդ թեզը զավեշտալի անտի ռեկորդ էր նույնիսկ իրենց դեպքում, քանզի ոչ Սերժն է ստիպել տղերքին առաջադրվել, ոչ էլ տարանջատվածներն էին ընտրություններից առաջ «վիզ առել», որ Վարդան Ղուկասյանը և Կարեն Սիմոնյանը իրենց թեկնածուներն են։ Ուստի, եթե նրանք պաշտոնապես առաջադրած թեկնածուներ չունեին, ապա ո՞ւմ էին խանգարելու Մարտունն ու Ռուբենը։

Ենթադրվում էր, որ անգամ իրենց միջինացված ուղեղանյութը պիտի բավարարեր հասկանալու համար, որ ոչ Գրիգորյանի, ոչ էլ Մխիթարյանի պոտենցիալ ընտրողները Ղուկասյան կամ իրենց համար հիմնականում անհայտ Կարեն, մե՛կ է, չեն ընտրելու։

Կյանքը ցույց տվեց, որ սա հակահանրապետական հակաքարոզչական տիղմի ընդամենը առաջին շերտն էր։ Ընտրության հենց գիշերը կենացները քաղցրացան։ Ճարպկորեն շահարկելով հասարակության հույզերն ու սպասումները՝ նրանք մի կողմից սկսեցին ուռճացնել Ղուկասյանի էլեկտորալ հաջողությունը, մյուս կողմից՝ տեղեկատվական շանտաժան էլ իբր «սերժական» թեկնածուների նկատմամբ։

«Կրելու ենք» օպերացիայի հերթական ձախողումից հետո նրանց «մոզգերը» որոշեցին, որ «наглость – второесчастье», և ոչ միայն պայմաններ չստեղծեցին հետընտրական կոնստրուկտիվ կոնսուլտացիաների համար, այլև սադրիչ ձևակերպումներով և ուլտիմատիվ պայմաններ դնելով՝ սկսեցին պղտորել հետընտրական ջրերը։

Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Բա եթե ձեր թեկնածուն (այլևս դա չեք թաքցնում՝ մտնելով նաև մեզ ուղղված նրա անհեթեթ և ֆանտասմագորիկ ձևակերպումների պատասխանատվության տակ) «հաղթել» է, էլի՞նչ եք ուզում։ Իսկ եթե ձեր թեկնածուն չի հաղթել, և քյոմագի կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում։

Լավ, եթե, ինչպես դուք եք ասում, Սերժը «թաքուն մարդա դրել էդ ընտրութուններին», «Նիկոլը ռեյտինգ չունի, դրա համար միտինգին չերևաց», դուք էլ հո աշխարհացունց, կործանիչ, ջախջախող վարկանիշ ունեք, բա գնայիք ձեր առաջին դեմքերով բացահայտ կանգնեիք ձեր թեկնածուների կողքին…

Ձեր բորբոքված էգոյին հակաբորբոքիչ սպեղանի դնեմ՝ իրականում Գյումրիում ձեր թեկնածուական տանդեմը մոտ 27 տոկոս է հավաքել, իսկ մեզ վերագրվողը՝ 23։ Ավելին, նույն սխեմայով մանդատները հաշվելիս կստանաք համապատասխան 10 և 9: Էդ ի՞նչ շռնդալից հաղթանակի, էդ ի՞նչ «գյումրեցին ընտրեց Վարդանին»՝ սեփական պրիմիտիվ քարոզչության տակ եք մնացել։

Իսկ իրականում գյումրեցին ՉԸՆՏՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ, և բոլոր ընդդիմադիր թեկնածուների սրբազան պարտքն է հարգալից, կառուցողական, ոչհիստերիկ մթնոլորտում կյանքի կոչել այդ վճիռը:

Եթե Մարտունը, ում նկատմամբ խորը հարգանք ունեմ, իրականում լիներ Հանրապետականի թեկնածուն, ապա վաղուց և հստակ կհայտարարեր հենց այդպիսի լուծման մասին։ Ես, ի տարբերություն ոմանց, իրեն էլ եմ հասկանում. մարդիկ, որ ուրիշներին նույնիսկ մի սխալ դրված լայք չեն ներում, հիմա ընկել են սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում։

Այդ հակաքարոզչությունն այնքան զզվելի է և ակնհայտ, որ չեմ բացառում, որ այս ամենի վերջնանպատակը ոչ թե Ղուկասյանին քաղաքապետ դարձնելն է, այլ մեղքը ուրիշների վրա գցելով՝ չդարձնելը։

Գիտեմ, որ որոշ գարշահոտ երախներ իրենց տելեգրամներով և ֆեյքերով ճշմարտությունը շրխկացնելու համար նորից սկսելու են միսս ծամել։ Հոգ չէ. իմ միսն ու Պրոմեթևսի լյարդը վաղուց են ճանաչվել քույր օրգաններ, ինչքան էլ ցերեկը կտցահարվում են, մեկ է, գիշերը վերականգնվում են։ Մի տարբերությամբ՝ հունական առասպելի հերոսին վրա էր տալիս արծիվը, իսկ ինձ բաժին են հասնում առնետները։

Հուսամ, գրածս կհասնի նաևՄարտունին։ Մարտուն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից և ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք, և Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը, իմ կարծիքով, այլընտրանք չունի։ Անկախ ամեն ինչից։ Պինդ կաց։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
02.04.2025

Իշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան