Նոր տեղեկություններ՝ պատուհանից ցած ընկած երեխայի առողջական վիճակի մասին
Հասարակություն«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով շտպաօգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են ծանր»: