Հայերեն
ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» 

Փաստերի ստուգման կոչված հարթակում տեղ գտած մի խզբզոցի առիթով. Սամվել Ֆարմանյան

Քաղաքականություն
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական կյանքը շատ վաղուց աղմկոտ ու անորակ կրկես է հիշեցնում։ Որքան ժամանակն առաջ է գնում, որքան բազմապատկվում ու բարդանում են սպառնալիքներն ու անէանում հնարավոր ողջախոհ լուծումները, այդքան ավելի բարձր են աղմկում մեր քաղաքական կրկեսի հին ու նոր դերակատարները։ Այդքան ավելի բարձր հորիզոններ են նվաճում սուտը, կեղծիքն ու էժան մանիպուլյացիաները։ Ու ինքնակործան այս աղմուկի մեջ, դիրիժորությամբ գլխավոր աղմկարար Փաշինյանի, հետևողականորեն խլանում են ողջամտության կղզիացող ձայները։

Ու գալիս է մի պահ, որ անգամ դժվար է կշռել՝ իմաստ կա՞ արձագանքել համատարած այս աղմուկի մեջ պաշտոնական կրոն հռչակված հերթական ստին ու մանիպուլյացիային։ Իմաստ ունի՞ հազարերորդ անգամ կրկնել հայտնի ճշմարտություններ մեզանում ամենաշատը քննարկված թեմաների մասին։ Լռելը, մեկուսանալն ու չարձագանքելն էլ արդյունավետ չէ։

Լրիվ պատահաբար տեղեկացա, որ փաստերի ստուգման ինչ-որ նոր հարթակ կա։ Չգիտեի։ Սոցիալական ցանցերի ու ապատեղեկատվական ինտենսիվ հոսքերի մեր ժամանակներում, նման գործիքներն ու պլատֆորմները բացառիկ դեր ունեն՝ հակակշռելու նրանց, ովքեր ապատեղեկատվության տարածումն ու հանրային կարծիքի մանիպուլյացիան օգտագործում են իբրև նպատակին հասնելու գործիք։ Բայց, ցավալի է տեսնել, որ հայաստանյան կրկեսը, որպես վարակ, կլանում, վարկաբեկում ու ապականում է հնարավոր ու անհնար բոլոր լավ գաղափարներն ու ինստիտուտները։ Այս դեպքում նաև փաստերի ստուգման հարթակների գաղափարը։

Անդրադարձս նման մի հարթակում տեղ գտած կաղ ու փնթի մի հրապարակման առիթով է, որտեղ հերթական անգամ, բայց այս դեպքում արդեն ակնհայտորեն միջակից էլ ցածր ինտելեկտի տեր ինչ-որ անանուն մեկի գրիչով, փորձ է արվել հավասարության նշան դնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախորդիվ փորձերի ու Նիկոլ Փաշինյանի թուրքական քաղաքականության միջև։

Ընտրովի փաստերի համադրման, դրանց կեղծման ու մանիպուլյացիայի եղանակով խզբզված այդ հոդվածում (հղումը՝ մեկնաբանությունում) պնդում կա, թե Փաշինյանը շարունակում է անել այն, ինչ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արվում էր նախկինում՝ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում։

Մի կողմ դնենք ինքն իրեն փաստերի ստուգման առաքելություն վերագրած այս հարթակի կողմից չափազանց տրիվիալ ու հայտնի փաստերի չիմացության կամ դրանց բացահայտ կեղծման հանգամանքը․ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի ու Թուրքիայի բոլոր առաջնորդները, կրկնում եմ ՝ բոլոր, միմյանց շնորհավորել են պաշտոնի ստանձնման, և ի գիտություն անանուն հոդվածի հեղինակի, երբեմն նաև ազգային տոների առիթով։ Ու դա առավել քան տրամաբանական է անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեցող կամայական երկու պետությունների պարագայում։ Ու այդ առումով Թուրքիայի նախագահ Գյուլի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին 2008 թ․ բացարձակապես առաջինը չէր, ինչպես ասվում է այդ խզբզոցում։

Նույն կերպ, Հայաստանի բոլոր առաջնորդները՝ Տեր-Պետրոսյանից մինչև Սարգսյան, օգտագործել են նաև թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու միջոցը՝ հարաբերությունների կարգավորման իրենց տեսլականը թուրքական իշխանություններին ու թուրքական հասարակությանը փոխանցելու նպատակով, ինչը ևս առավել քան տրամաբանական է։ Ինքս եմ եղել Սերժ Սարգսյանի՝ թուրքական «Ռադիկալ» օրաթերթին տրված հարցազրույցի կազմակերպիչը, և պնդում եմ, որ դրանից առաջ և՛ Տեր-Պետրոսյանը և՛ Քոչարյանը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվել էին ու իրենց հերթին ճիշտ էին վարվել։

Գալով խզբզոցի բուն բովանդակությանը։ Քաղաքական շահախնդրությունն անգամ անբավարար է, տգետ պիտի լինել՝ չհասկանալու համար, որ ֆուտբոլային դիվանագիտությունն իր էությամբ կանխարգելիչ դիվանագիտական նախաձեռնություն էր՝ մեր տարածաշրջանում արդեն ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր իրողություններում կանխելու Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական նոր ու աղետալի հնարավոր կոմբինացիաների ձևումը։ Ու դա ստացվեց․ վկայությունը Հայաստանի Հանրապետության ու Արցախի արժանապատիվ, խաղաղ ու ապահով գոյությունն էր գործընթացին հաջորդած տարիներին։ Հակառակի ապացույցն էլ հենց Փաշինյանին իշխանության բերելն ու նրա ձեռամբ գրանցված ողբերգական արդյունքներն են։

Անգամ տգետ լինելն իր հերթին բավարար չէ, չհասկանալու համար, որ բացի Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հռչակված խնդիրը, մենք նպատակ ունեինք այդ կերպ հեռու պահելու Թուրքիային արցախյան ճակատում ընթացող դիվանագիտական ու ռազմական միջամտությունից, ինչին անթաքույց ձգտում էր այդ երկիրը տարիներ շարունակ: Սարգսյանի նախաձեռնության ու դրա արդյունքում ձևավորված միջազգային համախոհության ուժով է, որ Թուրքիային այդպես էլ չհաջողվեց տարիներ շարունակ ստանալ միջազգային հանրության համաձայնությունն ու շահերի համադրումը՝ ապահովելու իր դիվանագիտական և/կամ ռազմական ուղիղ ու կոշտ միջամտությունն արցախյան ճակատում։ Ի գիտություն այդ խզբզոցի անանուն հեղինակի ու հավանական պատվիրատուների, Փաշինյանի քաղաքականության և նրան իշխանության բերած ու ամուր պահած դերակատարների ցանկության արդյունքում է, որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հայության համար տեսանելի, շոշափելի ու աղետալի հետևանքներով։

Նաև դիլետանտ պիտի լինել, չհասկանալու համար, որ բոլոր հարևանների, այդ թվում և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, բնականոն հարաբերությունների հաստատումը եղել և մնում է մեր պետականության գոյության, նրա անվտանգության, հարատևության ու ինքնիշխանության երաշխավորման առանցքային խնդիրներից մեկը։ Մի նպատակ, որին ձգտել են հասնել Հայաստանի բոլոր իշխանությունները։ Բայց նրանցից միայն Փաշինյանին է «հաջողվել» գետնին տալ հայկական շահերը՝ չհասնելով որևէ արդյունքի ու կասկածի տակ առնելով նույնիսկ մեր պետությանը վերագրվող իմաստը։ Գրեթե չկա վաղ 90-ականներից ի վեր Թուրքիայի կողմից առաջ քաշված կամ ակնարկված որևէ նախապայման, որ Փաշինյանի իշխանությունն արդեն իսկ չի բավարարել ու գերակատարել։ Ու նման աղետալի արդյունքը փորձել համեմատության մեջ դնել 2010-ականների հետ՝ պարզ երեսպաշտություն է։

Հաջորդը։ Հայաստանի որևէ իշխանություն անկախության ընթացքում տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային՝ վիճարկելով Կարսի պայմանագրով ամրագրված և առկա միջպետական սահմանները։ Բոլորն էլ այդ հարցում ճիշտ են վարվել, քանի որ դա է պահանջում քաղաքական ողջամտությունը, պատասխանատվությունն ու Հայաստանի շահը։ Կասկած չունեմ, եթե վաղը իշխանություն լինի անգամ ՀՅԴ-ն, այն ևս որևէ տարածքային պահանջ չի ներկայացնելու Թուրքիային ու իր հերթին ճիշտ է վարվելու։ Կեղծելով այս իրողությունը՝ տպավորություն ստեղծել, թե Սարգսյանին նախորդած իշխանությունն, ահա, թուրը ձեռքին գրավում էր Թուրքիան ու հետ նվաճում Արևմտյան Հայաստանը, իսկ Սարգսյանն, այ, սխալ է արել, որ Արևմտյան Հայաստանը որակել է որպես պատմաաշխարհագրական բնութագրում, ոչ միայն հակատրամաբանական է, այլև ավելին չէ, քան նիկոլաբարո խաբեությունը։

Սարգսյանի դիվանագիտական նախաձեռնության ողջ ընթացքում չի եղել պաշտոնական որևէ հանդիպում, որևէ հայտարարություն կամ որևէ հարցազրույց, որտեղ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հստակությամբ չի արձանագրվել, որ Հայաստանը հետամուտ է ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որ երբևէ չի կարող կասկածի տակ առնել այդ ողբերգական պատմական փաստն ու չի կարող այն դարձնել սակարկության առարկա, միևնույն ժամանակ, ինչպես նախորդ իշխանությունները, Թուրքիայի կողմից դրա ճանաչումը չդիտարկելով որպես բնականոն հարաբերությունների հաստատման նախապայման։ Ու քաղաքական այս տրամաբանությունն իր ճշգրիտ արտացոլումն է գտել ստորագրված ցյուրիխյան արձանագրություններում, որքան էլ թուրքական ու հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ փորձեին ու դեռևս փորձեն ենթադրվող միջպետական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկին վերագրել մատից ծծած ու բստրած, բայց իրականում գոյություն չունեցող այլ իմաստ։

Եթե փաստերի ստուգմամբ զբաղվող այդ հարթակի անանուն հեղինակն ինչ-որ զուգահեռներ է տեսնում Նիկոլ Փաշինյանի կողմից ցեղասպանության բացահայտ ուրացման քաղաքականության հետ, ուրեմն օգնության պիտի հասնեն արդեն հոգեբույժներն ու շամանները։ Պարզագույն տրամաբանություն է, եթե ստորագրված ցյուրիխյան արձանագրություններով Հայաստանը «կասկածի տակ էր դնում ցեղասպանությունը» և/կամ բավաարում Թուրքիայի մյուս ակնկալիքները, ապա ի՞նչն էր խանգարում այդ երկրին արագ վավերացնել այդ արձանագրություններն ու ուժի մեջ դնել դրանք։ Հայ ժողովրդի հանդեպ խղճահարությու՞նը։

Ոտքից գլուխ ստի, կեղծիքի ու դիլետանտության վրա կառուցված այդ խզբզանքը հազիվ թե պահանջում է շատ այլ առանցքային փաստարկների ու մանրամասների ներկայացում, որոնք կապացուցեին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Սարգսյանի ու Փաշինյանի քաղաքականությունների զռռացող հակադրությունը։ Ի վերջո, անհնար է փաստերով փոխել քարոզչությամբ ու կեղծիքի տարածմամբ իրենց հացը վաստակողների մտադրություններն ու ձեռագիրը։

Փոխարենը, մեծագույն սիրով թեմայով հետաքրքրվածներին, ըստ ցանկության, կուղարկեմ իմ հեղինակած ու հենց այդ թեմային նվիրված հուշագրության PDF տարբերակը, ինչը կօգնի առավել ամբողջական պատկերացում կազմել Հայաստան-Թուրքիա գործընթացից մեր երկրի ունեցած՝ բարձրաձայնված ու չբարձրաձայնված, իրական ակնկալիքների ու օրակարգի մասին։

Հ․Գ․ Խզբզոցի անանուն հեղինակի կամովի գաղտնազերծվելու ու ներկայանալու պարագայում, խոստանում եմ նրան նվիրել նույն գրքի մեկ ամբողջական օրինակ։

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետո