Յամալը նշել է կատալոնական ակումբի երկու ամենատաղանդավոր խաղացողներին
Սպորտ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը նշել է կատալոնական ակումբի երկու ամենատաղանդավոր խաղացողներին։
«Ովքե՞ր են «Բարսելոնայի» ամենատաղանդավոր խաղացողները։ Իհարկե՝ ես և Պեդրին»,- Յամալի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։