Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին
Միջազգային

Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և երեք երեխա, որոնից մեկը նորածին է, հայտնում է CBS-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Փեմբրոք Պարկ քաղաքում, ևս երկու մարդ՝ մի տղամարդ և 10-ամյա աղջիկ, վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։
«Երբ Փեմբրոք Պարկի ոստիկանության աշխատակիցները ժամանել են, նրանք դեպքի վայրում հայտնաբերել են մի կնոջ, մի նորածնի և երկու փոքրիկների մահացած», - ասվում է նյութում:
Սպանվածների հարևան Անխել Ակինոն պատմել է, որ լսել է կրակոցներ, նախքան ոստիկանների ժամանումը:
«Քիչ առաջ չորրորդ հարկից ութ կրակոց լսեցի, դուրս եկա: Իմ հարևաններից մեկն ինձ ասաց, որ մի մարդ փորձել է սպանել իր ամբողջ ընտանիքին, իսկ հետո փորձել է ինքնասպան լինել», - պատմել է տղամարդը: