Հայերեն
Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան 

Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ավագանու ընտրարշավն, իհարկե, կարճատև էր, բայց պայքարի մեջ մտած թեկնածուներն ու նրանց թիմերը, կարծում ենք, հասցրեցին դրսևորվել, իսկ գյումրեցիներն էլ՝ կողմնորոշվել: Մարտի 30-ին կլինի քվեարկությունը, իսկ 31-ին արդեն պատկերը պարզ կդառնա: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ թողարկումը համընկնում է «լռության օրվա» հետ, կարծում ենք՝ հիմա արդեն կարելի է որոշակի ամփոփումներ անել՝ հատկապես կապված քարոզարշավային դրսևորումների ու, մասնավորապես, «իշխող ուժի» նախընտրական վարքագծի վերաբերյալ:

Օրերս, ինչպես հայտնի է, ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հրապարակավ սրտնեղել էր, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը ոչ միայն համարձակվել էր գնալ Գյումրի, այլև այնտեղ քարոզարշավի էր մասնակցում: Սա առաջին դեպքը չէ, այլ քպականներ ևս հասցրել են տարբեր առիթներով այդ «նարատիվը» պտտեցնել, թե՝ «վա՜յ, ամա՜ն, Երևանից գալիս են Գյումրի, քաղաքականացնում են մեր «հալալ-զուլալ» ՏԻՄ ընտրությունները...»:

Անկեղծ ասած, այս ամենը երգիծական մի լավ մանրապատումի թեմա կլիներ, եթե իրականությունն այսքան դժգույն չերևակվեր՝ քպական «կարկառունների» ընկալման իմաստով: Դե, «քաղաքականացման» մասին դարակազմիկ արտահայտությունները կարելի է ընդհանրապես շրջանցել, քանզի ցանկացած ընտրություն, ինքնին, արդեն իսկ քաղաքական գործընթաց է, էլ դրա ի՞նչը քաղաքականացնես: Ոնց որ ասեն՝ մի թրջեք ջուրը, կամ՝ քարը քարացավ:

Բայց շատ ավելի հետաքրքրական պարագա կա, որին թե՛ մենք ենք ավելի վաղ ուշադրություն դարձրել, թե՛ այլ մեկնաբաններ: Դիտարկենք ըստ հերթականության: Նախ՝ ո՞վ ասաց կամ այդ ո՞վ է որոշել, որ որևէ այլ գործիչ կամ որևէ քաղաքական ուժ, առհասարակ որևէ ՀՀ քաղաքացի չի կարող կամ իրավունք չունի Հայաստանի որևէ քաղաքում կամ գյուղում սատարել տեղական ընտրություններին մասնակցող որևէ գործչի կամ թիմի, անկախ նրանից, թե ինչ կուսակցության է պատկանում կամ Հայաստանի որ բնակավայրից է: Հո չի քվեարկո՞ւմ: Սա՝ մեկ:

Երկրորդը՝ կոնկրետ Գառնիկ Դանիելյանը տվյալ դեպքում Գյումրի էր մեկնել «Սրբազան շարժման»՝ Փաշինյանին հեռացնելու նպատակով իրականացվող «Չեմ վստահում» նախաձեռնության հետ կապված:

Երրորդ. ով՝ ով, բայց ՔՊ-ն այս թեմային ավելի լավ էր՝ ընդհանրապես չմոտենար, նույնիսկ թեկնածուներից մեկի քարոզարշավի անմիջական մասնակից... ֆայտոնով: Ախր, ՔՊ-ն այդ ծանրաձողը ի սկզբանե ոտքին է գցել: Մենք չէ, այլ բազմաթիվ գյումրեցիներ ու Գյումրու ընտրապայքարին աչալուրջ հետևող փորձագետներն են հավաստիացնում, որ ՔՊ-ն «հայրաքաղաքում» շանս չունի: Ու ՔՊ-ի վիճակը Գյումրիում այնքան վատ է, որ երկար ժամանակ հարմար թեկնածու չէին գտնում: Իրենց շարքերում այն կարգի անթեկնածու էին, որ «լեգեոներ» ներգրավեցին՝ ի դեմս Սարիկ Մինասյանի, որ նախքան այս հասցրել էր այլ ուժերի համար էլ գործել, իսկ հիմա... ՔՊ է: ՔՊ-ի գործերը Գյումրիում այն աստիճան վատ են, որ քարոզարշավին ներգրավել էին նաև Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին, որ նկատվել էր Սարիկ Մինասյանի նախընտրական միջոցառման ակտիվ մասնակիցների շարքում: Ու դա, բնականաբար, չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից: Հարկավ, իրենց գործն է, թե ում կներգրավեն: Բայց խոսքը հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված այն նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում:

Փաստորեն, ՔՊ-ում այնքան խառն են, որ արդեն... խառնվում են: Դեռ չենք խոսում քարոզարշավի նպատակով ՔՊ-ի կողմից Գյումրիում իջեցված պետպաշտոնյա-պատգամավորական «երևանյան դեսանտի» մասին:

Հիմնականը. Գյումրիում դիտարկված ընտրարշավի ընթացքը թույլ է տալիս ասել, որ ամենավատ, մրցակիցներին թիրախավորող ու վիրավորող, վարկաբեկող, տոտալ հակաքարոզչական... քարոզչություն հենց ՔՊ-ն է անցկացնում: Գիտե՞ք, ՔՊ-ի նման պահվածքը նաև վիրավորանք է քաղաքային բարձր մշակույթի համբավ ունեցող Գյումրու և գյումրեցիների նկատմամբ: Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի դրսևորած անհարգալից վերաբերմունքի մասին, որ գնացել ու Գյումրիում իր խազ ընկած «ձայնապնակն» էր միացրել «նախկիննե՜ր... թալա՜ն... պադվալի կռիսնե՜ր... հետ տված բրաբուսնե՜ր» ու նման բաներ:

Ի դեպ, պետք է նկատել, որ ՔՊ-ից բացի, մյուս ուժերը, որ շատ տարբեր են միմյանցից, որոշ դեպքերում՝ տարաբևեռ, գոնե մինչև այժմ հիմնականում կոռեկտ են պահել միմյանց նկատմամբ: Առանձին դեպքերում պարզապես ստիպված են եղել հակադարձել ՔՊ-ի թիրախավորումներին:

Եվ էլի. շատ է խոսվում այն մասին, որ Գյումրու այս ընտրությունները չափազանց կարևոր են նաև երկրում տրամադրությունների բյուրեղացման ու իշխանափոխության գործընթաց ծավալելու տեսանկյունից: Այո, կարևոր են: Սակայն, կարծում ենք, քաղաքական մարտավարության առումով արդարացված չէ միանգամից շատ բան հենց այս ընտրությունների հետ փոխկապակցելը: Գյումրու ընտրությունները որոշակի «լակմուսի թուղթ» կարող են լինել: Այո, կարող են խթանել ներքաղաքական զարգացումներ, բայց նախ՝ պետք չէ մոռանալ քվեարկության մասնակցության ցուցանիշի մասին, երկրորդ՝ երկիրը, հասարակությունը իշխանափոխության կարիք ու պահանջ ունեն՝ անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն կոնկրետ Գյումրիում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան