Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
ՀասարակությունՀանրապետության տարածքում՝ Oգոստոսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: