Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով
Հասարակություն

Երևանում մարտի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում մարտի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 25-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։