Ավելացրեք այս բաղադրիչները շամպունին և ազատվեք մազաթափությունից
Հասարակություն
Մի խումբ գործոնների ազդեցության հետևանքով մազերը սկսում են թափվել, թուլանալ։ Մազաթափությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, սկսած գենետիկ գործոններից՝ մինչև սթրեսի հետ կապված խնդիրներ։
Խնդիրն ամբողջությամբ վերացնելու համար հարկավոր է հասկանալ պատճառները և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Մազաթափության դեմ պայքարում կարող եք օգտագործել նաև այս պարզ միջոցը։
Այն ծախսատար չէ. հիմնական բաղադրիչներն են ռոզմարինի, կիտրոնի եթերային յուղերը և վիտամինները, որոնք կօգնեն խթանել մազերի աճը։
Բաղադրիչներ չեզոք pH-ով շամպուն 10 կաթիլ ռոզմարինի յուղ (ակտիվացնում է արյան շրջանառությունը և ամրացնում մազերը) 10 կաթիլ կիտրոնի յուղ (թարմացնում է) 2 պարկուճ վիտամին E (սա մազաթափության դեմ պայքարի հիմնական բաղադրիչն է)։
Ինչպես պատրաստել Կիտրոնի և ռոզմարինի յուղերն ավելացրեք շամպունին, ավելացրեք վիտամինները։
Խառնեք։
Կարևոր է շամպունի հաճախակի օգտագործումը։ Այն հարկավոր է քսել թաց մազերին, նվազագույնը 10 րոպե մերսել մազերը։ Ապա լվացեք տաք ջրով։ Այս միջոցը կօգնի ակտիվացնել արյան շրջանառությունը, վերականգնել մազերի ամրությունը