Նախարար Արայիկ Հարությունյանը դիմում է աշակերտներին, ուսանողներն և ծնողներին
ՀասարակությունԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ
բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական
գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ
առաջին կուրսի ուսանողների)
Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ
իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք
հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների,
ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի
առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և ամենասկզբից
վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի
նվազեցնել վարակվածների թիվը:
‼ Շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի
ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն
հաստատված դասացուցակներով և ծրագրերով:
Շնորհակալություն համագործակցության և ձեր քաղաքացիական կեցվածքի
համար»: