Դիահերձարանում «մահացած կինը» գիտակցության է եկել
ՏեսանյութերՌուսաստանի Կուրսկի մարզի Գորշեչնոյե քաղաքում բժիշկները ծեր կնոջն աղիքային վիրահատությունից հետո մահացած են համարել ու դիահերձարան ուղարկել, սակայն հաջորդ առավոտյան կինը գիտակցության է եկել, գրում է eadaily.com կայքը։
«Ամբողջ աղիքի վրա չարորակ ուռուցք և մետաստազներ էին հայտնաբերվել։ Աղիների անցանելիությունը վերականգնվել է, սակայն վիրահատությունից հետո կլինիկական մահն է վրա հասել։ Այնուհետև կնոջը դիահերձարան են ուղարկել»,- անանունության սկզբունքով պատմել են քաղաքային հիվանդանոցի աշխատակիցները։
Նրանց խոսքով՝ գլխուղեղի աշխատանքի ակտիվությունը ֆիքսող թանկարժեք սարքավորումների բացակայության պատճառով շրջանային հիվանդանոցներում հիվանդի մահը գրանցելը ոչ միշտ է հնարավոր լինում։
Բժիշկները հավելել են, որ կնոջը երիտասարդ բժիշկ է վերակենդանացրել։ Նա կատարվածը սրտին շատ մոտ է ընդունել և մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը։
Արդյունքում հիվանդին Կուրսկ քաղաք են տեղափոխել ապշահար եղած հարազատների աչքի առաջ, որոնք եկել էին կնոջ մարմինը հողին հանձնելու համար։ Նշվում է, որ այժմ իրավիճակը պետք է պարզաբանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որն այս պահին արձակուրդում է։