Հայերեն
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութ Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե 

«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինքնագոհ հայտարարություններ են անում, թե հասանք նրան, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Մինչ վերջերս չհամաձայնեցված երկու կետերը՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումը և միջազգային հարթակներում փոխադարձ հայցերից հրաժարումը, եթե այդքան կարևոր էին «Խաղաղության պայմանագրի» համար, Հայաստանի իշխանությունները կարող էին ամիսներ առաջ էլ դա ընդունել, և դա կդառնար հայաստանյան «դիվանագիտության հաղթանակը» շատ ավելի շուտ, քան հիմա են արձանագրում: Այդ երկու կետի շուրջ այսքան ուշ համաձայնության հասնելը ցույց է տալիս՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն իր «դիվանագիտությամբ» հասկանում էր, որ դրանք այնքան վտանգավոր են Հայաստանի Հանրապետության համար, որ դրանց գնալն ավելի մեծ վնաս է բերում Հայաստանին, քան նույնիսկ փիառ ակցիան, որին ականատես ենք «Խաղաղության պայմանագրի» կետերը համաձայնեցնելուց հետո»: Նման դիտարկում է անում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում:

Ընդգծում է՝ կա՛մ այդ կետերն այնքան վտանգավոր էին, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման գործիչն իր «դիվանագիտությամբ», իր գլխավոր դիվանագետի գլխավորությամբ համարում էր դա անընդունելի Հայաստանի Հանրապետության համար, ընդ որում՝ նույնիսկ այսքան զիջումներից հետո, կամ համարում էին, որ սրանք լավ կետեր էին բանակցային գործընթացում սակարկությունների համար: «Եթե սակարկություն է եղել, ապա պետք է ասեն, թե ինչի՞ դիմաց են այս կետերը ստորագրել: Ինչպես միշտ, իրենց լեքսիկոնով ասած, զիջել են ոչնչի դիմաց, իսկ եթե այդպես չէ, ապա ի՞նչ ենք ստացել: Կարծես թե, Ադրբեջանը ոչինչ չի զիջել: Եթե ոչ մի բանի դիմաց ենք զիջել, նշանակում է, որ, ըստ էության, գործ ունենք վերջնական, համապարփակ ու լիակատար կապիտուլ յացիայի ակտի հետ: Գերմանիան և Խորհրդային Միությունը ևս ժամանակին նման փաստաթուղթ էին ստորագրել: Ակնհայտ տեսնում ենք, որ գործ ունենք ոչ թե փոխզիջման, այլ զիջման հետ, որը վերջնականապես ի հայտ է բերում այդ կապիտուլ յացիոն ակտը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Հակոբյանը:

Հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը նույնիսկ հարկ չհամարեց Հայաստանի հետ միասին հայտարարել, որ պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: «Հիմա՝ կետերի մասին: Երբ Ադրբեջանն ասում է երրորդ ուժերի բացակայություն սահմանին, դա վերաբերում է Հայաստանին: Ադրբեջանն իր սահմանին որևէ երրորդ ուժ չունի: Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության գոտում, մինչ այժմ ՀԱՊԿ անդամ է, կարող է ցանկացած պահի ՀԱՊԿ-ի զորքեր բերել այստեղ, կարող է նաև ռուսներին ուղղակիորեն բերել մեր տարածք, քանի որ ռուսների հետ կան համապատասխան պայմանագրեր՝ որպես դեռևս ռազմավարական դաշնակից: Բացի դա, այսօրվա դրությամբ Հայաստանի սահմանին կան ԵՄ դիտորդներ: Հայաստանը ստորագրելու է մի փաստաթուղթ, որով պետք է բացառի իր անվտանգության որևէ երաշխավորի առկայությունը սահմանին: Ըստ էության, այս ամբողջ տարածքում Հայաստանը լրիվ «տկլոր», մեն-մենակ է մնում Ադրբեջանի դեմ:

Ադրբեջանը պահանջ է դնում, որ նաև հայկական բանակը չլինի կամ էլ լինի այնքան ֆիկտիվ բանակ, որը ժամանակակից որևէ ստանդարտների չի համապատասխանում: Ադրբեջանը խնդիր չունի իր անվտանգությունը պաշտպանել նաև իր դաշնակիցների կամ գործընկերների աջակցությամբ: Այս պարագայում Ադրբեջանը ոչինչ չի զիջել, ոչ մի ստրատեգիական, տակտիկական հետքայլ չի արել, իսկ Հայաստանին այդ փաստաթղթով դե յուրե անպաշտպան է դարձնում և թույլ չի տալիս, որ այս հարցում Հայաստանն ունենա ուժեղանալու հնարավորություններ: Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պարագայում Հայաստանը զրկվում է կարևորագույն հարցեր միջազգային դատական ատյաններում բարձրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու պատանդների, ռազմագերիների, էթնիկ զտումների, արցախցիների վերադարձի, մշակութային արժեքների ոչնչացման և այլն: Սա հստակ Ադրբեջանի պահանջն է, քանի որ սա իրենց համար զգայուն հարց է: Քանի դեռ նման թեմաներ ես բարձրացնում, նշանակում է, որ Արցախի և արցախահայության հարցը փակված չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հարց է առաջ քաշում՝ մինչ օրս «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը հրապարակված չէ: «Ինչի՞ դիմաց են այս զիջումները: Կհասկանայի, եթե ասեին՝ ինչ-որ կետից հետ ենք քաշվում, դրա դիմաց, օրինակ՝ Ադրբեջանը դուրս է գալիս Հայաստանի գրավյալ տարածքներից, գերիներին ուղարկում է Հայաստան և այսպես շարունակ: Չեք կասկածում, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի տիպի գործիչը, որի ամբողջ էությունը հիմնված է փիառի վրա, եթե գոնե նման մեկ թեմա ունենար, եթե ոչ իրենց ընտանեկան թերթով, ապա որևէ այլ ֆեյքային ռեսուրսով «սլիվ» արած կլիներ: Ունենք փաստ, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի զիջել է նաև երկու կետ, արդյունքում ստացել է համաձայնեցված 17 կետանոց ինչ-որ փաստաթուղթ, որը կենսունակ չէ, քանի որ Ադրբեջանը, ինչպես սպասվում էր, նախապայման է դրել, թե երբ կստորագրի այդ փաստաթուղթը: Այդ պայմաններն իրենց նշանակությամբ և զգայունությամբ ավելի ստրատեգիական նշանակություն ունեն գետնի վրա, քան նրանք, որոնք իբր համաձայնեցրել են: Ադրբեջանը դնում է Սահմանադրության փոփոխման, «միջանցքի», ադրբեջանցի «փախստականների վերադարձի» հարցերը և մեղադրում, որ Հայաստանում «թաքնվում» են պատերազմական հանցագործություններ կատարած անձինք: Այն պայմանները, որոնք դրվում են մեր առջև, որպեսզի ստորագրեն այդ թղթի կտորը, ավելի լուրջ մարտավարական, ռազմավարական և գոյաբանական նշանակություն ունեն, քան 17 կետերը: Նախապայմանների մասին բաց հայտարարում է Ադրբեջանը, եթե այդ մասին Ալիևը չի ասում, ապա Հաջիևն է ասում: Հայաստանի ղեկավարությունը մեկ-երկու օր «թեթևի մեջ» հոխորտում է, իսկ հետո ինքն է դառնում ադրբեջանական նարատիվների և պահանջների գլխավոր քարոզիչը Հայաստանում»:

Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ այսօր աշխարհում երաշխավորների պայմաններում էլ որևէ պայմանագիր չի աշխատում: «Նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի աշխատել, որտեղ կար երաշխավոր Ռուսաստանը: Չեմ բացառում նաև, որ, բացի այս համաձայնագրի 17 կետերից, կա, այսպես ասենք, այլ փաստաթուղթ էլ՝ հայ-ադրբեջանական Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պրոտոկոլ, որի մեջ կան այլ կետեր, որոնք առնչվում են Ադրբեջանի դրած պահանջների հետ: Սա որպես վարկած եմ ասում: Այդ փաստաթղթով իրար մեջ բաժանում էին Եվրոպայի երկրները, իմ նշած հնարավոր փաստաթղթով Ադրբեջանին և Թուրքիային հանձնվում են ազդեցության գոտիներ»:

Հակոբյանն ակնհայտ փաստն է արձանագրում՝ Ադրբեջանը որևէ տեղ չի շտապում, պրագմատիկ քաղաքականություն է վարում: «Նա ասում է՝ զրո վստահություն ունեմ Հայաստանի իշխանության նկատմամբ, որովհետև շատ լավ գիտի, որ այս իշխանությունը լեգիտիմության զգալի դեֆիցիտ ունի, հասկանում է նաև, որ ցանկացած իշխանափոխության պարագայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը լեգիտիմություն չի ունենալու: Քիչ թե շատ հայակենտրոն իշխանություն այս հարցը բարձրացնելու է, ասելու է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբել է իր ընտրողներին 2021 թվականին, գաղտնի է պահել իր ժողովրդից, թե ինչ է ստորագրելու և այլն, ու հրաժարվելու է այս պայմանագրի պարտականություններից: Դրա համար է Ադրբեջանն այդ փաստաթուղթն ուզում Հայաստանի և հայ ժողովրդի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրել: Նույնիսկ Ալիևն է տարբերություն դնում Նիկոլ Փաշինյանի, այսօրվա իշխանության ու Հայաստանի Հանրապետության միջև»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի համար սա ներքին քաղաքական փաստաթուղթ է: «Նա պատրաստվում է ընտրությունների, թե որ մեկին, այս պահի դրությամբ դժվար է ասել, և խնդրում է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին ճնշում գործադրել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի վրա, որպեսզի որևէ փաստաթուղթ ստորագրվի: Ուզում է ընտրությունների ժամանակ ժողովրդի մի մասին ցույց տալու բան ունենալ»:

Նրա խոսքով, Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը: «Ինչ կարող էին իրենից վերցնել, բոլորը վերցրել են, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից: Բայց նրանք էլ հասկանում են, որ զուտ իրենց ցանկությամբ և ճաշակով չէ, թե Հայաստանում ով պետք է լինի: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը փոխվել է, լուրջ Արևմուտքի առաջնահերթությունները փոխվել են: Միայն Ալիևի ու Էրդողանի ցանկությամբ չէ, թե Հայաստանում ով պետք է լինի: Իրենց ցանկությամբ եթե լինի, Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ մնա, որովհետև նա իրենց շահած ջեք-փոթն է: Փաշինյանին պահում էր աշխարհաքաղաքական կոնսենսուսը, հիմա այն չկա: Նիկոլ Փաշինյանը յոթ տարի է՝ իշխանության է, ժամկետի տեսանկյունից շատ հին է, հոգնեցրել է ոչ միայն ներքին, այլև դրսի լսարանին: Նա տիրապետում է ինֆորմացիայի, հասկանում, թե ինչ է փոխվել աշխարհում: Հասկանում է, որ այսօր Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է, տեղ չունի մնալու, հիմա որևէ տեր չունի: Հայաստանի ներսում ներընդդիմադիր դիսկուրս կա, թե ով է սրան բերել, այլ կերպ՝ ով է նրա ներքին տերը: Ներքին տեր, կարծես, չկա, իր ասած ժողովուրդն էլ մաքսիմում 11-12 տոկոս է, դրսի տեր էլ չկա: Հիմա նա փորձում է կոնյուկտուրային հարմարվել»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ Կարապետյան