Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Բարսելոնա»-ն է. Յամալ
Սպորտ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆավորիտը գերմանացի Հանս-Դիտերի Ֆլիկի գլխավորած թիմն է։
«Երբ ավարտվեց ընդհանուր փուլը, ես ասացի, որ ֆավորիտը «Լիվերպուլն» է, քանի որ նրանք էին գլխավորում մրցաշարային աղյուսակը, սակայն հիմա նրանք դուրս են մնացել, եւ ֆավորիտը «Բարսելոնան» է։
Մենք չենք վախենում ոչ մի մրցակցից եւ ունենք ուժեղ մտածելակերպ, որպեսզի կարողանանք կենտրոնանալ մնացած հանդիպումների վրա։
Անցած տարի ՊՍԺ-ին պարտվելուց հետո թիմում զգալի փոփոխություններ են եղել, մենք մի ընտանիք ենք»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան»։