Ի՞նչ է սպասվում Սեպտեմբերի 1-ից
ՀասարակությունՌուսաստանը սեպտեմբերի 1-ից սահմանները կբացի ԱՊՀ որոշ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Տեղեկությունը գրում է ՌԻԱ Նովոստինհղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։ Ասոցիացիան հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները
կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։ Երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, քանի որ նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրորդ՝ արդեն սեպտեմբերին
սկսվելու է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը։ ՌԻԱ Նովոստին գրում է քանի որ վերոնշյալ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութը գնել, դա կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի ամրապնդմանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մարտի 27-ից։