Ո՞ր գործվածքից հագուստը կարող է պաշտպանել մաշկը կորոնավիրուսի մասնիկներից
ՀասարակությունԲամբակից հագուստն ու դիմակները կանխում են մաշկի վրա կորոնավիրուսի մասնիկների թափանցումը: Գիտնականները եզրակացության են եկել, որ նման հագուստ ընտրելու դեպքում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը կարող է նվազել: Բացի այդ, այդ գործվածքը հիանալի հիմք է բազմակի օգտագործման դիմակների համար:
Չնայած դրան, փորձագետների խոսքով, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները մնում են հուսալի պաշտպանիչ միջոց, գրում է «Իզվեստիա»-ն:
Կանադացի գիտնականները փորձարկում են անցկացրել՝ վիրուսը տեղադրելով 8 տարբեր նյութերում՝ նիտրիլային ձեռնոցներ, քիմիապես կայուն ձեռնոցներ, N-95 եւ N-100 ռեսպիրատոր դիմակներ, Tyvek, պլաստիկ, բամբակ եւ չժանգոտվող պողպատ: Ապա հետեւել են դրանց 3 շաբաթվա ընթացքում:
Պարզվել է, որ 100-տոկոսանոց բամբակի վրա վիրուսն անհնար է եղել հայտնաբերել:
Ա. Ն. Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի եւ գեղարվեստական տեքստիլի ամբիոնի վարիչ Իրինա Ռիբաուլինան հայտնել է, որքան խիտ է գործվածքը, այնքան բարձր է վիրուսից պաշտպանության մակարդակը։ Բարձր խտություն ունի ատլասից, սատինից, թվիդից կարված հագուստը:
Նա նշել է, որ բամբակաթղթային կտորներն օգտագործում են նաեւ տեխնիկական եւ հատուկ նշանակության տեքստիլ արտադրանքի պատրաստման համար:
Դա վերաբերում է նաեւ դիմակներին՝ չնայած նրան, որ դրանց արդյունավետության մասին պանդեմիայի սկզբից վեճերը շարունակվում են:Գիտնականները ենթադրում են, որ բամբակյա դիմակների օգտագործումն անվտանգ է եւ շահավետ: