Խոշոր ավտովթար Երևանում
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի դիմաց, բախվել են MIni cooper և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնսսվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, իսկ մյուսին՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բախման հետևանքով էլ MIni cooper-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էկեկտրասյանը, կոտրել արտաքին լուսավորման սարքը, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել քոլեջի պատին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Սամվել Խաչատուրյանն ու տեսուչ Ռոբերտ Վարդանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ լառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրսստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: