Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան մտադիր է մասնակցել «Եվրոպայի վերազինմանը»
Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Թուրքիային ներգրավելու Եվրամիության զինված ուժերի արդիականացման ծրագրին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և ԵՄ գործընկեր պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Անկարայի շահագրգռվածությունը՝ մասնակցելու ԵՄ պաշտպանական ներուժը զարգացնելու ծրագրերին` ներառյալ ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների ֆինանսավորման զգալի ավելացումը:
Նա հայտարարել է առաջադեմ տեխնոլոգիաներ ունեցող թուրքական ռազմարդյունաբերական համալիրի պատրաստակամության մասին՝ նպաստելու եվրոպական պաշտպանության ամրապնդմանը, և ցանկություն է հայտնել միանալ Ուկրաինան վերականգնելու ԵՄ ծրագրերին։ Էրդողանը նաև կոչ է արել` ապագայում պաշտպանական եվրոպական նախաձեռնությունները բաց լինեն բոլոր դաշնակիցների համար:
«Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր առաջադեմ տեխնոլոգիաներով պատրաստ է նպաստել Եվրոպայի պաշտպանական հատվածի հզորացմանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։