Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու համար վարորդներն իրար «սամասուդ» էին անում. Shamshyan
Հասարակություն

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը Հանրապետությունում, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, չի նվազում: Կահավորումն էլ արված է բավականին փնթի, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները, ինչի պատճառով էլ վթարների աճը չի նվազում:
Այսօր՝ մարտի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանյութ է նկարել, թե նշված խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով ինչպես են վարորդները իրար ամենավերջին հայհոյանքները տալիս, հարվածում միմյանց, մեկը մեկին մեղադրում, որ ինքը պետք է ճանապարհն անցներ, իսկ եթե «Ճանապարհային դեպարտամենտ» հիմանդրամը անհրաժեշտ պարագաներով կահավորեր Հոռոմի խաչմերուկը, իսկ հետո հանձնեին շահագործման, նման դեպքեր տեղի չէին ունենա: