Կասկածելի դեղեր մի պատվիրեք դրսից.ԱԱՏՄ հորդորում է
ՀասարակությունԱԱՏՄ-ն հորդորում է տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից։
«Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։
Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը հաշվի առնեն»,–հայտնում է ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Վարդուհի Խաչատրյանը։