Արմավիրի մարզում 2.5 ամսական տղայի մարմին է տեղափոխվել հիվանդանոց. shamshyan.com
Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ ժամը 08։35-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց է տեղափոխվել երեխայի դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 2,5-ամյա Հ. Թ.-ն է և տղան ժամը 08։00-ի սահմաններում իրենց տանը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ՝ այստեղ