Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀասարակությունԱռողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում թեստավորում կարող են անցնել. 37.5 ջերմություն և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները: «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտները՝ նախքան բուժում սկսելը: Հեմոդիալիզ ստացող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը: Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ: Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցները, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ: ԳՈՎԱԶԴ00:57Իմանալ ավելին Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։