Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

2 զինվորի սպանություն. նոր մանրամասներ քրեական գործից

Հասարակություն

Lragir.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Դավիթ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երեքն էին՝ Դավիթ Դ.-ն, Ռոման Հ.-ն և Ֆելիքս Հ.-ն: Ժամկետային զինծառայող Դավիթ Դ.-ին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Դեպքը, ցավոք, տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 6-ին: Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային Դավիթ Դ.-ն ծառայության նշանակված լինելով հրետանու կրակային դիրքում և դեպքի օրը, ժամը 2-ն անց 30-ի սահմաններում որպես դիտորդ հերթապահություն իրականացնելով՝ համածառայակից Գրիգոր Ա.-ի կողմից նախորդ օրն իր հասցեին հայհոյանք հնչեցնելու, ինչպես նաև համատեղ ծառայության ընթացքում պարբերաբար իրեն ծաղրելու պատճառով իրեն ամրակցված ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել և սպանել Գրիգոր Ա.-ին: Ռոման Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ լինելով մարտկոցի հրամանատար, կոչումով՝ կապիտան, իր ենթակայության տակ գտնվող մարտկոցում Գրիգոր Ա.-ի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Դ.-ին պարբերաբար նվաստացնելու, ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին իմանալով՝ դրսևորել է իշխանության անգործություն, սահմանված կարգով չի հաշվառել դրանք, իր վերադասին և իրավապահ մարմիններին չի զեկուցել այդ դեպքերի մասին՝ էական վնաս պատճառելով զինվորական ծառայության բնականոն ընթացքին ու սահմանված կարգին: Ֆելիքս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով հաշվարկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, իր ենթակայության տակ գտնվող հաշվարկի զինծառայող, շարքային Գրիգոր Ա.-ի կողմից մարտ ամսվա սկզբից իր ծառայակից Դավիթ Դ.-ի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, պարբերաբար նրան ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին իմանալով՝ դրսևորել է իշխանության անգործություն, դրանց մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: Ռոման Հ.-ին ու Ֆելիքս Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտ ամսվա ընթացքում շարքային Գրիգոր Ա.-ն գրեթե ամեն օր ծառայակիցների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել ծառայակից, շարքային Դավիթ Դ.-ին, նրան դիմել է «Ռուկապաշտ» մականունով, ծաղրել է նրան ձայնի բարակության պատճառով և այլևայլ առիթներով: Դատարանում Դավիթ Դ.-ն մեղսագրված արարքի՝ դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Դավիթ Դ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե տուժող Գրիգոր Ա.-ն, իմանալով, որ ինքը զբաղվել է մարտարվեստով, ծառայակիցների ներկայությամբ պարբերաբար ծաղրել է իրեն, անվանել է «Ռուկապաշտ»: Նա իրեն ծաղրել է նաև իր բարակ ձայնի պատճառով, ասել է, թե կնոջ պես է խոսում: Նրա ծաղրուծանակի պատճառով ծառայակիցները ծիծաղել են իր վրա: Այդպես եղել է գրեթե ամեն օր, նույնիսկ՝ օրը մի քանի անգամ, հիմնականում՝ ազատ ժամերին, երբ անձնակազմը հավաքված էր լինում մի տեղ: Գրիգոր Ա.-ն իրեն ծաղրել է նաև կապիտան Ռոման Հ.-ի ներկայությամբ, ծառայակիցները նորից ծիծաղել են իր վրա, բայց կապիտանը դիտողություն չի արել: Ինքը չի փորձել սաստել Գրիգորին, քանի որ նա «ճարպիկ էր, աշխույժ», ինքը խոսքի մեջ չէր կարող նրան հասնել, ինքը նույնիսկ չի զգուշացրել, որ իր հետ նման կատակներ չանի: Բայց իր ինքնասիրությունը խոր վիրավորվում էր, ինքն էլ փորձում էր արհամարհել... 2016 թ. ապրիլի սկզբին իրենք ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հիմնականում նման աշխատանքները կատարում էր ինքը, իսկ երբ փորձում էր հանգստանալ, Գրիգոր Ա.-ն դիտողություն էր անում ու պահանջում շարունակել աշխատանքը: Ապրիլի 5-ին Գրիգորը ծանրոց էր ստացել, որում քաղցրավենիք էր, ծխախոտ ու մեկ շիշ օղի: Նա հյուրասիրել է անձնակազմին ու այդ ընթացքում անձնակազմի ներկայությամբ իրեն «մայր» է հայհոյել՝ հյուրասիրությունից չօգտվելու համար: Ինքը չի պատասխանել: Գրիգոր Ա.-ն թխվածքաբլիթ է հյուրասիրել, ինքը հրաժարվել է վերցնել: Նա իրեն հանդիմանել է՝ մոր ուղարկած հյուրասիրությունն արհամարհելու համար: Նա երեք հատ ծխախոտ է տվել իրեն, ինքը վերցրել ու ծխել է: Նույն օրը ինքը մոտեցել է ծառայակից Հակոբին ու ասել է, թե Գրիգորն իրեն նեղացնում է, ինքը նրա պահվածքից վիրավորված է: Հակոբը խոստացել է խոսել Գրիգորի հետ: Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ինքը մարտական հերթապահություն է իրականացրել Գրիգորի հետ: Նա մտել է վրան, ինքը մենակ է շարունակել հերթապահությունը: Մոտ կես ժամ անց ինքը մտել է վրան ու խնդրել է՝ որևէ մեկը դուրս գա իր հետ հերթապահության: Դուրս է եկել Ֆելիքս Հ.-ն: Նա քիչ է մնացել, շուտով նորից մտել է վրան, ինքը նորից մենակ է մնացել: Մոտ 40 րոպե անց ձայն է տվել, որ մեկնումեկը դուրս գա իր հետ հերթապահության: Իրեն ոչ ոք չի պատասխանել: Ինքը մտել է վրան ու տեսել է, որ բոլորը նստած են վառարանի մոտ: Խնդրել է, որ մեկնումեկն իրեն փոխարինի, որպեսզի ինքը մի քիչ տաքանա, բայց ոչ ոք դուրս չի եկել: Այդ ընթացքում Հակոբը զրուցել է Գրիգորի հետ, իրեն հայհոյելու հետ կապված պարզաբանում է պահանջել: Գրիգորն ասել է, թե իր մոր հասցեին հայհոյանքները տեղին էին, ինքը կարող է դրանց դիմաց պատասխան տալ: Ինքը նորից դուրս է եկել պարեկության, լսել է Հակոբի ձայնը, որն ասել է, թե առավոտյան կշարունակեն խոսակցությունը: Ըստ Դավիթ Դ.-ի նախաքննական ցուցմունքի՝ Գրիգոր Ա.-ն «հեղինակություն է եղել, ամեն տեղ փորձել է իրեն ցույց տալ, նաև՝ մարտկոցի հրամանատարի հետ հարաբերություններում»: Հակոբը խելացի էր, նա թույլ չէր տալիս, որ իրեն նեղացնեն, այդ պատճառով էր ինքը դիմել նրա օգնությանը: Այնուհետև Ֆելիքս Հ.-ն հերթապահել է իր հետ, իսկ Գրիգոր Ա.-ն գտնվում էր վրանում: Ինքը մի քանի անգամ մտել է վրան տաքանալու, բայց Գրիգորը չէր թողնում, պահանջում էր, որ ինքը մնա դրսում՝ մինչև իրեն փոխարինեն: Բայց ոչ ոք դուրս չի եկել փոխարինելու: Ժամը 2-ն անց 20-ի սահմաններում Գրիգորը դուրս է եկել հերթապահելու: Միասին գտնվել են վրանի ձախ կողմում: Գրիգորը կանգնած էր վրանի դիմաց՝ մոտ երկու մետր հեռավորությամբ , իսկ ինքը վրանի կողքին էր: Այդ ընթացքում Գրիգորը շարժ է նկատել հրանոթների կողմից, գոռալով՝ վազել է դեպի վրանի մուտքի դուռը: Ինքը լիցքավորել է ինքնաձիգը, դրել է կրակահերթի ռեժիմի վրա ու կրակել է հրանոթների ուղղությամբ: Իր տեսադաշտում ոչ ոք չկար: Հետո ինքը մտել է վրան ու տեսել է, որ վրանում գետնին վիրավոր ընկած է Սուրեն Ա .-ն, Ռոման Հ.-ն նրան օգնություն էր ցույց տալիս: Մեկ այլ նախաքննական ցուցմունքում Դավիթ Դ.-ն հայտնել է, թե ինքնաձիգը դրել էր մենահատ կրակոցի ռեժիմի վրա: Ինքը կրակել է միայն հրանոթների ուղղությամբ: Մինչ այդ կրակոցներ են հնչել դրսից՝ դեպի վրանը, ապա վրանի ներսից՝ դեպի դուրս: Դատարանում հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալ Դավիթ Դ.-ն հայտնել է, թե Գրիգորի վերջին խոսքը եղել է. «Եկավ», նա այդ բառն ասել ու շարժվել է դեպի վրանի մուտքը: Ում մասին է ասել, ինքը չի հասկացել: Դավիթ Դ.-ն պնդել է, թե ինքը Գրիգոր Ա.-ին չի սպանել: Ռոման Հ.-ն մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե իր ներկայությամբ Գրիգոր Ա.-ն Դավիթի արժանապատվությունը չի նվաստացրել, նրան չի ծաղրել: Դեպքի վերաբերյալ Ռոման Հ.-ն հայտնել է, թե գտնվել է վրանի ներսում, արթնացել է աղմուկից: Տեսել է, որ Սուրեն Ա.-ն կանգնած է վառարանի դիմաց, դեմքով դեպի վրանի մուտքը՝ մուտքից շուրջ մեկուկես մետր հեռավորության վրա: Նկատել է, որ ինչ-որ մեկը վրանի նախամուտքից կրակոցներ է արձակել Սուրեն Ա.-ի ուղղությամբ, Սուրենն ընկել է, ինքն անմիջապես մոտեցել է նրան: Հակոբը գոռացել է, թե հարձակում է: Ինքը պաշտպանության անցնելու հրաման է արձակել: Անձնակազմը սկսել է դուրս գալ վրանից, զինվորներից մեկն իրեն ասել է, թե վրանի դիմաց մարդ է ընկած: Շրջել են մեջքի վրա ու տեսել են, որ Գրիգորն է: Զարկերակը ստուգել, տեսել է, որ մահացած է: Կրակոցների պահին դրսում են եղել Գրիգորն ու Դավիթը: Ինքը զրուցել է Դավիթի հետ, նա ցույց է տվել՝ ինչ դիրքում է եղել, որ ուղղությամբ է կրակել, նրա կրակոցների ուղղությունը համընկել է Գրիգորի դիակի գտնվելու վայրի հետ:Ինքը հասկացել է, որ Դավիթն է սպանել Գրիգորին, վերցրել է նրա ինքնաձիգը, հանել է պահեստատուփն ու զենքը լիցքաթափել է: Լույսը բացվելուց հետո Դավիթի մատնացույց արած տեղում հայտնաբերել է կրակված պարկուճներ... Ֆելիքս Հ.-ն մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում նա պնդել է, թե ականատես չի եղել, որ Գրիգորը Դավիթին ծաղրի կամ նվաստացնի: Իր ներկայությամբ պատահել է, որ Գրիգորը Դավիթին անվանել է «Ռուկապաշտ», Դավիթը նրան ծիծաղելով է պատասխանել, ծառայակիցներից ոչ ոք դրա վրա չի ծիծաղել: Ինքն այդ դիմելաձևը կատակ է համարել: Պատահել է, որ Գրիգորը նմանակել է Դավիթի բարակ ձայնը, բայց ինքը դա ևս որպես կատակ է դիտարկել, ոչ թե որպես վիրավորանք: Չի լսել, որ Գրիգորը Դավիթի հասցեին հայհոյի: Ֆելիքս Հ.-ն հայտնել է, թե դեպքի պահին խառնված վիճակում վրան է մտել ու Սուրեն Ա.-ի ուղղությամբ կրակոցներ է արձակել Գրիգորը, հետո նա հետ-հետ է գնացել ու դուրս է եկել վրանից: Մի պահ կրակոցները դադարել են, հետո դրսում կրակոցներ են արձակվել՝ մուտքի դռնից դեպի աջ գտնվող հատվածից... Սուրեն Ա.-ի սպանության մասն առանձին վարույթում է առանձնացվել: Այդ մասով նախաքննությունը շարունակվում է: Դատարանը հաստատված է գնահատել, որ Դավիթ Դ.-ն դիտավորությամբ կրակոցներ է արձակել ու սպանել է Գրիգոր Ա.-ին: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Դ.-ն դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 6-ից: Ռոման Հ.-ն ու Ֆելիքս Հ.-ն մեղավոր են ճանաչվել մեղսագրված արարքի՝ իշխանության անգործության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել են 3-ական տարի ազատազրկման, նրանց նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նրանք ազատվել են պատժի կրումից: Ռոմանի և Ֆելիքսի մասով վերաքննիչ բողոք չի բերվել: Այս դատավճռի դեմ՝ Դավիթ Դ.-ի մասով, վերաքննիչ բողոքներ են բերել Դավիթ Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը: Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, Դավիթ Դ.-ին արդարացնել և ազատ արձակել կամ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը պահանջել է բեկանել անարդար ու անօրինական դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ՝ տուժողին սպանողը Դավիթ Դ.-ն չի եղել, վերջինիս պետք է արդարացնել ու ազատ արձակել... Վերաքննիչ դատարանում այս գործը քննվում է Ա. Նիկողոսյան, Ն. Հովակիմյան, Ս. Համբարձումյան կազմով: Դատական այս նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Դավիթ Դ.-ն դիմել է դատարանին՝ խնդրելով նիստն անցկացնել իր, նույնիսկ՝ իր շահերի պաշտպանի բացակայությամբ: Կարևորն այն է, որ նիստը տեղի ունենա: Դատական նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանը ներկայացավ և ասաց, որ նիստը կարող է շարունակվել իր պաշտպանյալի բացակայությամբ: Բողոքաբերները նախորդ նիստերում արդեն ներկայացրել են վերաքննիչ բողոքները: Այս նիստում մեղադրող դատախազը առարկություններ ներկայացրեց բերված վերաքննիչ բողոքների դեմ: Մեղադրողը նշեց, որ ի սկզբանե այս գործը հարուցվել էր երկու և ավելի անձանց սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով: Սակայն երբ փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ վրանի ներսում Սուրեն Ա.-ն Դավիթ Դ.-ի ինքնաձիգի կրակոցներից չի սպանվել, նրա մասն առանձնացվել, առանձին վարույթում է քննվում, իսկ Դավիթ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել վրեժի հողի վրա կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հովածի 1-ին մասով: Ըստ մեղադրողի՝ մեղադրանքի փոփոխությունն էլ կողմերի մեջ կասկածներ է առաջացրել տուժող Գրիգոր Ա.-ի սպանությունը Դավիթի կողմից կատարված լինելու վերաբերյալ: Սակայն, ըստ մեղադրողի, գործով հիմնավորված է, որ ծառայության ընթացքում Գրիգոր Ա.-ն պարբերաբար ծաղրել ու նվաստացրել է Դավիթին, անվանել է «Ռուկապաշտ», նմանակել է նրա բարակ ձայնը, հայհոյել է նրան: Ի վերջո, վրեժի հողի վրա Դավիթ Դ.-ն կրակոցներ է արձակել ու դիտավորյալ սպանել Գրիգոր Ա.-ին: Մեղադրողը պնդեց, որ սպանության շարժառիթը ոչ թե «հորինված է»՝ ինչպես իր բողոքում նշել է ամբաստանյալի շահերի պաշտպանը, այլ՝ հիմնավոր է, այն հաստատված է գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ: Մեղադրողը հիշատակեց, որ բողոքաբերները մյուս երկու ամբաստանյալների մասով չեն բողոքարկել մեղադրանքը՝ զինվորին ծաղրելու, նվաստացնելու պայմաններում իշխանության անգործություն դրսևորելու համար: Մեղադրողն անհիմն գնահատեց բողոքաբերների պնդումները, թե Գրիգոր Ա.-ի դիակը սպանությունից հետո տեղափոխվել, դրվել է վրանի դիմաց: Ըստ մեղադրողի՝ տուժողի դիակը գտնվել է այնտեղ, որտեղ նա սպանվել էր: Այդ մասին իրենց ցուցմունքներում հայտնել են վկաները: Քրեական գործում առկա չէ մասնագետի որևէ եզրակացություն այն մասին, թե տուժողի դիակը սպանությունից հետո տեղաշարժվել, տեղափոխվել է այլ վայր: Գործով հաստատված է, որ դեպքի պահին դրսում են եղել միայն տուժող Գրիգորն ու ամբաստանյալ Դավիթը, մյուս զինծառայողները եղել են վրանում և դուրս են եկել կրակոցներից հետո: Մեղադրողն ընդգծեց՝ դիվերսիոն հարձակման մասին կեղծ տեղեկություն տարածողը եղել է հենց Դավիթ Դ.-ն, նա այդ տեղեկությունը տարածել է՝ իր կատարած սպանությունը քողարկելու և կոծկելու նպատակով: Այդ նպատակով է նա գոռացել, թե խշշոց է լսել և այլն: Դեպքից հետո այդ տարածքում աշխատել են հետախույզները, նրանք որևէ ոտնահետք, դիվերսիոն ներթափանցման որևէ նշան չեն հայտնաբերել: Մեղադրողը նշեց՝ Դավիթ Դ.-ն տուժողին դիտավորյալ է սպանել, նա չի գտվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Անհիմն է նաև բողոքաբերների դատողությունը՝ մարտական հերթապահության մեջ գտնվողի կողմից կատարված իրավաչափ գործողությունների վերաբերյալ: Դեպքի վայրը հակառակորդի հետ անմիջական շփման գոտի չի եղել, հատուկ կահավորում չի ունեցել... Մեղադրողն ընդգծեց՝ վերաքննիչ բողոքները անհիմն են, առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր, պատճառաբանված և օրինական դատական ակտ, այն պետք է թողնել անփոփոխ: Մեղադրողի առարկությունների վերաբերյալ իր առարկությունները բավական զգացմունքային ձևով արտահայտեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը: Նա հայտարարեց, թե մեղադրողի «ներկայացրած պատկերը կեղծ է կամ բացահայտ սուտ»: Առաջադրված մեղադրանքը և կայացված դատավճիռը Ռ. Մարտիրոսյանն անվանեց ոչ թե «հորինվածք», այլ՝ «համակարգային հանցագործություն՝ դատաիրավական բանդայի կողմից կատարված»: Եվ շեշտեց, թե սույնով հաղորդում է տալիս հանցագործության մասին: Նմանատիպ հաղորդումներ Ռ. Մարտիրոսյանը գործի քննության ընթացքում մեկ անգամ չէ, որ տվել է, ՀՔԾ-ում քննություն է կատարվել այդ հաղորդումներով: Ռ. Մարտիրոսյանը շեշտեց, որ այս գործով չկա գոնե մեկ անձ, որ տեսած լինի՝ ինչպես է Դավիթը սպանում Գրիգորին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ նախաքննական մարմնի «ապօրինությունների պատճառով անմեղ Դավիթ Դ.-ն 4,5 տարի անազատության մեջ է չկատարած արարքի համար... Մենք ցավում ենք, որ Գրիգոր Ա.-ն սպանվել է, բայց ցավում ենք նաև, որ անմեղ երիտասարդը՝ Դավիթը, տարիներով նստած է ինչ-որ մեկի ենթադրությունների հիման վրա...»: Ըստ Ռ Մարտիրոսյանի՝ այս գործը միանգամայն ապօրինաբար են բաժանել երկու մասի, անհիմն կերպով են Սուրեն Ա.-ի սպանության մասն առանձնացրել առանձին վարույթում: Ռ. Մարտիրոսյանը պնդեց՝ կատարվել է մեկ հանցագործություն՝ նույն օրը, նույն ժամին, նույն րոպեներին՝ վայրկյանների ընթացքում:

 

Շարունակություն․․․․

Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին