Հայերեն
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» 

Ֆորս-մաժորները և «ուղտի ականջում քնած» իշխանությունները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ասում են՝ աշխարհը շատ խառն է, ավելին՝ գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի: Ուստի, երկրները, որպես կանոն, որքան հնարավոր է, նախօրոք պատրաստվում են հնարավոր արտակարգ իրավիճակներին, անկանխատեսելի զարգացումներին: Եվրոպական բազմաթիվ երկրներ նույնիսկ պատրաստվում են պատերազմական իրավիճակի՝ հաշվի առնելով, որ ապագայում հնարավոր է ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ հակամատության մեջ ընդգրկվի։ Օրինակ՝ Գերմանիայում արդեն բունկերներ են կառուցում և բնակչությանը սովորեցնում, թե ինչպես պետք է պատսպարվել ու ինչ կանոններով առաջնորդվել։ Իսկ այն երկրներում, որտեղ աղետներ հաճախակի են տեղի ունենում, կառավարությունները մեծ ռեսուրսներ են ներդնում աղետներին պատրաստվելու ուղղությամբ։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Թշնամական տրամադրված երկու հարևան ունենք, ու չպետք է բացառել, որ ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, կամ Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսվի։ Բայց տպավորություն է, որ Հայաստանում ինչպես պետական համակարգը, այնպես էլ հանրային ու մասնավոր հատվածը պատրաստ չեն նման իրավիճակների։ Կարծես վստահ ենք, որ մեզ ոչինչ չի սպառնում, որ բոլոր վտանգները շրջանցելու են մեզ:

Անգամ պատերազմից հետո դասեր չենք քաղել։ Օրինակ՝ պարզ չէ, թե արդյոք ունե՞նք երկրով մեկ համապատասխան կահավորումով ապաստարաններ։ Ընդհանրապես, մարդիկ պատրաստ չեն ինքնակազմակերպվելու պատերազմական իրավիճակներում։ Եռամսյա հավաքներն էլ հիմնականում ձևական բնույթ ունեն, իսկ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հարցն այդպես էլ մնում է որպես չիրականացված երազանք։

Բայց միայն ռազմական գործողությունների մասով չէ, որ պետությունն ու հասարակությունն անպատրաստ են։ Նույնը կարելի է ասել նաև տարերային աղետների ու եղանակային բարդ պայմանների պարագայում։ Երբ երաշտ է լինում, պարզվում է, որ ժամանակին համապատասխան չափով ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու Սևանից ահռելի ջուր է բաց թողնվում, որպեսզի Արարատյան դաշտի ցանքատարածություններն ու այգիները չտուժեն։ Մի փոքր ինտենսիվ անձրև է գալիս, ջրհեղեղներ են տեղի ունենում, ճանապարհները ողողվում են ջրով, որովհետև ջրահեռացման համակարգերը կա՛մ կարգի չեն բերվել, կա՛մ չեն գործում, կա՛մ վաղուց չեն բավարարում առկա պահանջներին։ Մյուսը՝ գետի մակարդակը մի փոքր բարձրանում է, ճանապարհի մի զգալի մասը քանդվում է, ինչպես տեղի էր ունեցել Ալավերդիում, երբ Դեբեդը վարարել էր։ Նույնպիսի իրավիճակ է նաև ձյան տեղումների մասով։ Տարվա մեջ մի անգամ մի փոքր ավելի շատ է ձյուն գալիս, ամբողջ երկիրը կաթվածահարվում է։ Իսկ համապատասխան աշխատանքները սկսվում են (եթե սկսվում են) այն ժամանակ, երբ արդեն իրադրությունը դառնում է անվերահսկելի ու ծայրահեղ։

Հակահրդեհային պայմանները ևս չեն ապահովվում, չկա անհրաժեշտ չափով հսկողություն, որի արդյունքում էլ պարբերաբար խոշոր հրդեհներ ու պայթյուններ են տեղի ունենում։ Իսկ առողջապահական ճգնաժամի պայմաններում էլ իշխանություններն ի վիճակի չեն լինում իրավիճակին համահունչ արձագանքել։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում տեսանք, թե նրանք ինչպես էին անտեսում դրա վտանգը ՝ նշելով, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «արաղով դեզինֆեկցիա կանենք» և այլն։ Ու մինչև առողջապահական առումով աղետալի իրավիճակ չունեցանք, իշխանությունները տեղից չշարժվեցին։

Այս հարցերը հրատապ նշանակություն ունեն, և այդ ուղղությամբ աշխատանքներն ուղղակի անհրաժեշտություն են։ Այնինչ, պետական կառավարման համակարգն ուղղակի «ուղտի ականջում քնած» վիճակում է: Կամ պարզապես այս ամենը ապաշնորհության հետևանք է:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին