Հայերեն
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» 

Ինչի մասին էր «Փաշինյանի Ռուհնաման»․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Հայկական «Ռուհնամայի» պրեզենտացիայից հետո եղավ ծաղրանքի, ֆեյսբուքյան պոռթկման մեծ ալիք, և ցավոք, մի քանի հստակ քաղաքական ձևակերպումներ։
Այս պատկերը ունի նվազագույնը 4-5 տարվա պատմություն, և մենք նորից կարծես, թե անում ենք նույն սխալները, մտնում նրա ծուղակի մեջ։

Նա կորցրել է իր սոցիալական բազան Հայաստանում, կորցրել է արտաքին աջակցության տանիքը։ Հայաստանում և Հայաստանի շուրջ այսօր հաստատվել է լարվածության էական թուլացում։ Այս պայմաններում նա վերընտրվելու և իշխանություն պահելու որևէ շանս չունի։

Հանդարտ ներքին և արտաքին միջավայրը նրա համար խորթ և հակաբնական միջավայր է, որտեղ նա պարտվում է։
 
Սա հասկանալով՝ Նիկոլը գնում է (հերթական անգամ) ներքին և արտաքին էսկալացիայի։ Հրապարակված դրույթները և «նոր սահմանադրության» գաղափարը արհեստական, գռեհիկ, ժամանականավրեպ բանավեճերի ալիք է բարձրացնելու երկրի ներսում, պառակտելով հասարակությունը չորրորդական հարցերի շուրջ, վերաձևավորելով խառնակչության և թշնամանքի մթնոլորտ։ Սա արվեց՝ երկրի ներսում ձևավորված, դեռևս շատ փխրուն, հանդարտության, ներքին հաշտության սաղմերը ջարդելու համար։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի գիրկը նետվելու՝ նրա քաղաքական պատրաստակամության ուղերձը այսօրվա աշխարհում, աչքիդ առաջ փոփոխվող աշխարհում, տարածաշրջանային լուրջ էսկալացիայի հնարավորություն է տալիս։ Մոտավորապես ասաց. «Հայաստանը Թուրքիա է, և վերջ»։ Իսկ մենք գիտենք, թե դա ինչ հետևանքներ է ունենում։

Ամփոփելով՝ Նիկոլը միտումնավոր տանում է ներքին և արտաքին էսկալացիայի։
 
Ինչ պետք է անենք մենք
 
Նիկոլի հաշվարկն այն է, որ սովորականի պես տեղի կունենա զանգվածային էմոցիոնալ ռեակցիա սոցցանցերում, և ոչիշխանական բազմաթիվ անկյուններից կսկսի հորդալ ցաքուցրիվ, շատ հաճախ՝ անմիտ գաղափարների ու տեսակետների հեղեղ։ Այս հորձանուտը կքշի-կտանի փոքրաթիվ գրագետ և գործուն առաջարկներն ու գաղափարները։
 
Ինչ է պատասխանելու հասարակությունը
 
Հասարակությունը կարող է տալ առողջ ռեակցիա, եթե նրա համար ձևակերպվեն ճիշտ գաղափարներ և նրան մատուցվեն ճիշտ ճանապարհով։
Հասարակությունը կարող է նաև տալ հակապետական ռեակցիա՝ է´լ ավելի կազմաքանդվել՝ ուղղակի ի վիճակի չլինելով մարսել հերթական «մտավոր տեռորիզմը»։
Ամեն ինչ կախված է հանրային ակտիվ շերտից։ Կկարողանա՞նք վեր կանգնել մեր ամբիցիաներից, կկարողանա՞նք քիչ թե շատ կոորդինացված աշխատել, կունենանք հաջողություն։
 
Փոփոխվող աշխարհում չլինել դինոզավր
 
Քաղաքական և պետական ճկունությունն այսօրվա աշխարհում կարևոր գործոն է։ Նիկոլի ելույթն իրականում դժվար կացության մեջ դրեց հասարակությանը. պետության ղեկավարները դժվարությունները վերցնում են իրենց ուսերին, ոչ թե գցում ժողովրդի վրա։ Մեր դեպքում արդեն 6 տարի է՝ հակառակն է։

Ակնհայտ է, որ հասարակական առողջ, դոմինանտ ռեակցիան պետք է լինի ՄԵՐԺՈՒՄԸ։ Բայց ոչ թե բովանդակության կամ նրա առանձին կետերի, այլ՝ հեղինակի։ Մեր սուպերպրոբլեմը հեղինակն է, նրա´ն է պետք մերժել։ Սա այն ճիշտ ռեակցիան է, որ արտաքին աշխարհին պետք է հղել։ Նորից եմ շեշտում՝ Նա տանում է ժողովրդին մի ընտրության, որը հանգիստ կարելի էր չանել։

Մեր պետական մտածողության ճկունությունն այս պայմաններում պետք է լինի հետևյալ պատասխանի տեսքով. փոփոխվող աշխարհում շա´տ հարցեր կարելի է քննարկել, և մենք պատրաստ ենք, բայց դա կլինի միայն Նիկոլի հեռացումից հետո, նոր իշխանության պայմաններում։

Հակառակ դեպքում մենք մտնելու ենք ֆիդայականության և թուրքամետության անթույլատրելի բանավեճի տիրույթ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ Կարապետյան