ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարք են խոցել:
«Իրականությանը չի համապատասխանում, եթե խոցեն, խոստանում ենք չհերքել», - Sputnik Արմենիային ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին Թովուզի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։