Սեխով դիետա
ՀասարակությունԱծխաջրերով հարուստ այս սննդակարգը դուր կգա սեխի սիրահարներին: Այս բանջարեղենն այնքան համեղ է, որ կարող է փոխարինել ամենանրբին աղանդերին: Սեխը միզամուղ հատկանիշներ ունի, նպաստում է այտուցվածության վերացմանը: Բացի այդ, այն բարելավում է աղիների աշխատանքը, բարձրացնում է հեմոգլոբինը եւ իմունիտետը, հանգստացնում է նյարդերը: Սեխային սննդակարգը նախատեսված է մեկ շաբաթվա համար, որի ընթացքում հնարավոր է մինչեւ 3 կգ կորցնել:
Ճաշացանկ երկու շաբաթվա համար.
Նախաճաշ. 400 գ մաքրված, շերտերով կտրատված սեխ:
2-րդ նախաճաշ. Մեկ բաժակ մածուն:
Ճաշ. 400 գ մաքրված սեխ, մեկ ափսե խաշած բրինձ (200 գ), մեկ բաժակ կանաչ թեյ:
Հետճաշիկ. Մի կտոր սեւ հաց կարագով, թեյ:
Ընթրիք. 200 գ բրինձ (հնդկաձավար, գարեձավար կամ կարտոֆիլ), հում բանջարեղենից աղցան եւ 200 գ խաշած միս, թռչնամիս, հավի միս: