19-ամյա աղջիկը 3 տարեկանից սկսած միայն հաց ու չիփս է կերել. ի՞նչ տեսք ունի հիմա
Տեսանյութեր19-ամյա Իզի Քոուլը՝ Ուելսից, կիսվել է իր ոչ սովորական պատմությամբ: Աղջկա մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը երկար ժամանակ ծնողները չէին նկատել:
Ինչպես պարզվեց, դեռևս 3 տարեկանում Իզին հրաժարվել էր մանկական և տան ուտելիքներից, որը իր մայրիկն էր պատրաստում: Աղջիկը ոչինչ չէր ուտում, լացում էր, իսկ ծնողները ստիպում էին, որ ուտի:
Բժիկների խորհուրդը նույնպես չօգնեց: Սկզբում բոլորը կարծում էին, որ Իզիի մոտ ուղղակի տարօրինակություններ են, չէ՞ որ նա մի քանի բան ուտում էր՝ չիփս և հաց: Դպրոց հաճախելու ժամանակ նոր խնդիրներ առաջացան: Նա այլ երեխաների հետ ոչինչ չէր կարողանում ուտել:
- Դա սկսեց ազդել իմ սոցիալական հարաբերությունների վրա: Ես այն տարիքում էր, երբ պետք է ընկերներ ձեռք բերեի, բայց հասկանում էի, որ նրանց հետ չեմ կարողանում շփվել:
Մայրը շատ էր անհանգստացած աղջկա հոգեկան առողջությամբ, այդ պատճառով էլ տարբեր մասնագետների մոտ էր տանում: Նույնիսկ դեռահասության շրջանում ոչինչ չփոխվեց. Իզին իրեն վատ էր զգում ցանկացած ուտելիք տեսնելիս: Նրա մոտ առաջացավ փսխելու սովորություն:
2015 թվականին աղջկա մայրը դիմեց թերապևտի, ով աշխատում էր նման հիվանդների հետ։ Հիպոթերապիայի այցերը աղջկան օգնեցին պայքարել այդ խանգարման դեմ: