Վաճառել է 500 հազար դրամով. մեկ տարեկան երեխայի առուվաճառքի դեպք է բացահայտվել
ՀասարակությունՈստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի դատավարական հետևողական ղեկավարման ներքո ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած արդյունավետ աշխատանքի արդյունքում 13.05.2020թ. Մասիս քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել Ոստիկանության Մասիսի բաժնում այն մասին, որ իր որդուն 500.000 ՀՀ դրամ գումարի դիմաց վաճառել է Երևան քաղաքում բնակվող ամուսիններին, սակայն վերջիններս մաս-մաս վճարել են ընդամենը 300.000 ՀՀ դրամ: